Logo

Զգուշացում․ սմարթֆոնները մաքրելիս մի՛ օգտագործեք սպիրտ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:51 / 19.07.2022• LIFETECH
սմարթֆոնի մաքրում

Mashable. երբեք մի օգտագործեք սպիրտ iPhone-ը մաքրելիս։

Mashable պորտալը խորհուրդներ է հրապարակել iPhone-ի սեփականատերերի համար, որոնք մտադիր են մաքրել իրենց գաջեթները կեղտից ու փոշուց։ Ինչպես պարզվում է, կան բազմաթիվ նրբերություններ ու կանոններ, որոնք անտեսելով՝ օգտատերը կարող է վնասել իր սմարթֆոնը։

«Մի՛ օգտագործեք սուր առարկաներ միակցիչներից աղբը հեռացնելու համար: Մենք բազմիցս հանդիպել ենք բարձրախոսները մաքրելու համար ատամմաքրիչ, ունելի և նույնիսկ թղթի ամրակներ օգտագործելու առաջարկությունների: Մի՛ արեք այդպես»,- ասել է Mashable-ի լրագրող Էմի-Մեյ Թերները։

Նա նաև նախազգուշացրել է iPhone-ի սեփականատերերին չօգտագործել սպիրտ պարունակող հեղուկներ: 

«Չնայած նրան, որ սպիրտն ավելի արագ է գոլորշիանում, քան ջուրը, ցանկացած հեղուկ կարող է բացասաբար ազդել սմարթֆոնի «ներսի» վրա»,- բացատրել է Թերները:
Բացի այդ, նա խորհուրդ չի տալիս օգտագործել սեղմված օդով բալոններ: Դրանք շատ լավն են համակարգիչները կամ նոութբուքերի ստեղնաշարերը մաքրելու համար, բայց ոչ՝ նուրբ էլեկտրոնիկայի: 

«Դուք կարող եք, ի վերջո, փոշին է՛լ ավելի խորացնել սարքի մեջ»,- գրել է լրագրողը:

Փոխարենը նա առաջարկել է օգտագործել փափուկ խոզանակ, որը պետք է օգտագործվի թեթև անկյան տակ՝ կեղտը դուրս հանելու համար: Բացի այդ, Blu Tack-ի նման հատուկ կպչուն զանգվածը կարող է օգնել մաքրման գործընթացին, այն հավաքում է փոշին, երբ թեթև սեղմում եք սմարթֆոնի միակցիչները: Սեղմված օդի փոխարեն Թերները խորհուրդ է տալիս օգտագործել փոշու փչող սարք, որն աշխատում է նույն սկզբունքով, բայց ավելի քիչ հզորությամբ:
 

fastnews-ads-banner