Logo

Ժամանակակից ամենաթանկ 3 նկարչուհիները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 19.11.2021LIFETECH
Բացառիկ
10mesto - Ժամանակակից ամենաթանկ 3 նկարչուհիները

Ամեն առավոտ 89-ամյա մի կին՝ նարնջագույն կեղծամով և շքեղ պուտիկավոր հանդերձանքով, դուրս է գալիս Տոկիոյի Սինջուկու թաղամասի հոգեբուժարանից և անցնում 2 թաղամաս: Անվասայլակով զբոսանքի նպատակը ստուդիան է, որտեղ ճապոնուհին մի քանի ժամով ծածկում է կտավները հոգեմետ գծերով ու բծերով։ Նկարչուհին ամեն օր աշխատում է, հանձնարարություններ է տալիս օգնականներին, կարճ ընդմիջում է անում՝ զանգահարելու իր լավագույն ընկերուհուն, իսկ երեկոյան վերադառնում է հիվանդանոց, որտեղ նրան սպասում են բուժքույրերն ու հիվանդ հարևանները։ Ահա այսպես են անցնում աշխարհի ամենահայտնի և աշխատունակ նկարիչներից մեկի՝ Յայոյի Կուսամայի օրերի մեծ մասը:

Այսօր կներկայացնենք արվեստի ռեկորդակիրներին՝ ժամանակակից ամենաթանկ նկարչուհիներից 3-ին՝

1. Յայոյ Կուսամա (Yayoi Kusama)

gMTyV67njb7s if13nFJ4Q wide 960x640 - Ժամանակակից ամենաթանկ 3 նկարչուհիները

Իննսունամյա ճապոնուհի Յայոյ Կուսաման արվեստի աշխարհում աուդսայդրից վերածվել է մոլորակի կոմերցիոն առումով ամենահաջողակ նկարչի: Նրա ֆենոմենալ հաջողությունն ապահովեցին սոցիալական ցանցերը՝ Կուսամայի ինստալյացիաները դարձել են միլիոնավոր սելֆիների ֆոն ամբողջ աշխարհում:

Իր ամբողջ կյանքի ընթացքում Կուսաման ստեղծել է արվեստ, որն անխնա դիմադրում է դասակարգմանը: Իր հարցազրույցներից մեկում Կուսաման ասել է, որ մայրը դեն է նետել իր բոլոր ներկերն ու գծանկարներն, ասելով, որ աղջիկը պետք է սկսի պատրաստվել տնային տնտեսուհի դառնալուն։ Կուսաման բավականաչափ համառ ու համարձակ  էր չենթարկվելու համար:

«Եթե չլիներ արվեստը, ես վաղուց ինքնասպան կլինեի»,– սիրում է կրկնել նարնջագույն կեղծամով այս տարեց կինը։ Պուտիկավոր հանդերձանքը դարձել է Յայոյի այցեքարտը: Բայց այն, ինչ հանդիսատեսի համար թվում է զվարճալի գեղարվեստական ​​որոշում, Կուսամայի համար երկարատև հոգեկան խանգարմամբ պայմանավորված իրականություն է. «Ես ամեն օր պայքարում եմ ցավի և վախի դեմ, և միակ մեթոդը, որն օգնում է ինձ հաղթահարել հիվանդությունը, արվեստն է»։

Յայոյի Կուսամայի հայտնի աշխատանքներն են՝

Infinity Mirror Room (1965)

94179c61f678ad6bcc7410943e1092b1c68249c3 1595x1600 2 960x576 - Ժամանակակից ամենաթանկ 3 նկարչուհիները

Narcissus Garden (1966)

28635203886 1c670eb4f8 b 960x720 - Ժամանակակից ամենաթանկ 3 նկարչուհիները

Mirror Room Pumpkin (1991)

maxresdefault 2 960x540 - Ժամանակակից ամենաթանկ 3 նկարչուհիները

2. Սեսիլի Բրաուն (Cecily Brown)

news makers 8 - Ժամանակակից ամենաթանկ 3 նկարչուհիները

Բրիտանացի նկարչուհի Սեսիլի Բրաունն օգտագործում է աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճը՝ փոխանցելու ոչ միայն հույզեր, այլև գեղանկարչության, գաղափարի և դիտողի միջև կապի մարմնական զգացում: Սեսիլին համոզված է, որ ներկերը կարող են վերարտադրել ֆիզիկական զգացողություններն ու շարժման դրամատիկ պատրանքները։ Նկարչուհու յուրաքանչյուր վրձին իր մեջ պարունակում է մեղքի և ցանկության մութ կողմեր և էրոտիկ երևակայություն:

Սեսիլի Բրաունը սկսել է բավականին հաճախ իր աշխատանքներում ներառել լանդշաֆտի տարրեր, ինչպես, օրինակ, «Վայրի բնություն» նկարում, 2003: Նա երբեմն օգտագործում է իմպրովիզացիա՝ նոր գաղափարներ սկսելու համար, ինչը թույլ է տալիս իր վրձնին ստեղծել իր արվեստի հետագա ուղղությունը:

cecily brown4 - Ժամանակակից ամենաթանկ 3 նկարչուհիները

Սեսիլին իր աշխատանքն անվանում է մասնատված, քաոսային, ինչպես կյանքն է Նյու Յորքում։ Նա հաճախ է օգտագործում թերթի լուսանկարներն ու օրվա լրահոսի սցենարը՝ որպես իր նկարների հիմք։

«Ինձ համար նկարչությունն աշխարհի մասին տեղեկատվություն ստանալու միջոց է»։

Կտավների թեման ընդգծված ֆեմինիստական ​​պաթոսն է, սեռական ենթատեքստն ու ժամանակակից աշխարհի վիճակի մասին մտահոգությունը, որտեղ կնոջը դեռ ասում են, թե ինչ անի իր իսկ սեփական մարմնի հետ:

3. Ջենի Սավիլ (Jenny Saville)

2e5077c3 ac41 43ad a93b 639ac6ea7c2c 960x540 - Ժամանակակից ամենաթանկ 3 նկարչուհիները

Ջենի Սավիլի աշխատանքները հազվադեպ են վաճառքի հանվում, բայց դա ոչ մի կերպ չի վնասում իրեն:

«Եթե ես բավականաչափ գումար ունեմ ապրելու և աշխատելու համար, նշանակում է, ես լավ եմ: Եթե ​​կանգնեմ ու մտածեմ այս թվերի ու շուկայում կատարվողի մասին, կվախենամ։ Բայց ես Ես երանելի անտեղյակություն մեջ եմ կարող եմ ուղղակի կենտրոնանալ աշխատանքիս  վրա»:

Սավիլը համարվում է այնպիսի կերպարային նկարիչների ժառանգորդը, ինչպիսիք են Լյուսիան Ֆրոյդը և Ֆրենսիս Բեկոնը, թեև, երեքն էլ ունեն շատ տարբեր մոտեցումներ։

Սավիլը քիչ թանգարանային ցուցադրություններ ունի։ Մեծ Բրիտանիայում նրա առաջին անհատական ​​ցուցադրությունը տեղի է ունեցել միայն 2012 թվականին՝ Օքսֆորդի Ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ Լոնդոնի առաջին մեծ ցուցադրությունը սպասվում է Ազգային դիմանկարների պատկերասրահի վերանորոգման ավարտից հետո՝ 2023 թվականին։

Ջենիի այցեքարտը մեծածավալ կտավներ են, որոնցում պատկերված են մերկ, գեր մարմիններ։ Աշխատանքի ընդգծված ֆիզիոլոգիական բնույթը բացատրվում է մարդու մարմնի և ընդհանրապես սեռի նկատմամբ հետաքրքրությամբ, հետևաբար հաճախ է նկարում սեռի փոփոխությամբ մարդկանց դիմանկարներ:

Սավիլի՝ 1992 թվականին թողարկված «Propped» ինքնանկարը վաճառվել է Sotheby’s-ում 12.4 միլիոն դոլարով:

Jenny Saville Sothebys - Ժամանակակից ամենաթանկ 3 նկարչուհիները

 

 

 

 

 

 

 

 


fastnews-ads-banner