Logo

«AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը»․ Աննա Վանեսյան

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
13:38 / 19.09.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարչուհի Աննա Վանեսյանն է։

Ինչպե՞ս սկսեցիք նկարել։

Մայրս պատմում է, որ ինձ ու քրոջս տարել էին կրկես ու երբ վերադարձել ենք, տպավորությունների ազդեցության տակ սկսել ենք նկարել։ Քույրս նկարել էր արենան, կենդանիներին ու ծաղրածուներին, իսկ ես նկարել էի մարդկանց՝ հանդիսատեսին, որոնցից յուրաքանչյուրը մի էմոցիա էր արտահայտում։ Այդպես հասկացանք, որ ես կապ ունեմ նկարչության հետ։

Կներկայացնե՞ք Ձեր AKNEYE-ը։

AKNEYE-ի մասին շատ էի լսել, շատ էի ուզում նկարել։ Առաջարկ ստացա AKNEYE նկարել Թբիլիսիում անցկացվող միջոցառման համար։ Պետք էր վրացական ինչ-որ բան ու որոշեցինք աջարական խաչապուրի նկարել։ Այդպես ստեղծվեց իմ առաջին AKN-ը՝ «Աջարակնը»։

Երկրորդ աչքը, որը նկարել եմ, եղել է լրիվ իմ միտքը։ Չէի մտածում, թե ինչ պետք է նկարել։ Նստել եմ դատարկ աչքի դիմաց ու սկսել եմ ստեղծագործել։ Հետո հիշեցի, որ ես աչքի մազանոթներից ֆոբիա ունեմ ու որոշեցի դա հաղթահարել աչք նկարելով։ Իրականում իմ AKN-ին նայելիս վախ չեմ զգում, բայց բուն աչքին նայելիս ինձ վատ եմ զգում։ Երկու կողմերում աչքի բիբերը տարբեր գույներով եմ արել, որոհետև չէր ուզում երկու կողմերից էլ նույն աչքը ստանալ։

Ինչո՞վ է հետաքրքիր նախագիծը։

AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը։ Երբ նկարելիս ինչ-որ բան ստացվում է, ուրախանում ես, որովհետև ավելի պրոֆեսիոնալ ես դառնում այդ ընթացքում։

«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա

«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան

«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան

«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

«Սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ»․ Լյուսի Մանուկյանը՝ ԱԿՆEYE-ի մասին

«AKNEYE-ը միշտ զարգանում է, անընդհատ երազում ենք նոր բաներ ստեղծել և հաջողում ենք»․ Նարեկ Գյուլումյան

«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան

«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան

«Ստեղծագործել եմ մի մեծ շարք, որտեղ AKNEYE-ները ներկայացնում էի կենդանիների աչքերի միջոցով»․ Ռաֆայել Ներսեսյան

AKNEYE նախագծի մեկնարկը, ընթացքն ու տեսլականը․ Ֆիլմ 1

fastnews-ads-banner