Logo

«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
13:15 / 29.08.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը քենիացի նկարիչ Ալֆան է։

Պատմե՞ք Ձեր մասին։ Ինչպե՞ս մտաք արվեստի աշխարհ, ինչպե՞ս որոշեցիք համագործակցել Akneye-ի հետ։

Արվեստի աշխարհում ես հայտնվել եմ պատահաբար։ Երբ երեխա էի, սիրում էի նկարել, մյուս բոլոր սովորական երեխաների նման, ունեի նկարչական պարագաներ, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, և սկսեցի նկարել։ Մոտավորապես 3-4 տարի հետո սկսեցի վաճառել իմ նկարները։ Դրանից ոգևորվելով՝ ավելի լուրջ էի վերաբերվում նկարչությանը, սովորում էի համացանցային ռեսուրսներից և հենց այդպես էլ հայտնվեցի արվեստի ոլորտում։

Ինչպե՞ս սկսեցիք գործակցել AKNEYE-ի հետ։

Ես Քենիայից եմ, որտեղ ընդամենը երեք պատկերասրահ կա, Akneye-ի մասին իմացել եմ տեխնոլոգիաների, առցանց լրատվամիջոցների շնորհիվ։ Ձեզ էլ եմ այդպես ճանաչել, դուք էլ տեսել եք իմ պորտֆոլիոն առցանց հարթակում և այդպես իմացել եք իմ մասին։

Կպատմե՞ք Ձեր AKNEYE-ի մասին, ինչպե՞ս ծնվեց այդ մտահղացումը, ինչպես ստեղծեցիք այն։

Այս նկարը մտադիր եմ ներդնել իմ ընթացիկ տարվա հավաքածուի մեջ, որն ավելի աբստրակտ նկարներից է բաղկացած։ Հիմա ես ավելի շատ աշխատում եմ աբստրակտ ոճով, և հենց դա եմ փորձել արտացոլել այս ստեղծագործության մեջ։ Հավաքածուն վերնագրված է «Մարդիկ և նրանց էությունը»։ Այսինքն՝ աբստրակտ ֆիգուրներ են, որոնք ներկայացնում են մարդկանց, նրանց գունեղ կամ անգույն էությունները։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս քանդակին, ապա ես փորձարկում էի իմ նկարչական հմտությունները և արդյունքն ավելի լավն էր, քան ակնկալում էի։ Շատ հետաքրքիր նախագիծ էր ինձ համար։

Քանդակների հետ աշխատանքը հետաքրքի՞ր էր։

Այդ քանդակների հետ աշխատելը շատ հետաքրքիր էր, քանի որ նախկինում երբևէ նման բան չէի արել։ Ես սիրում եմ նորություններ, դրա համար էլ չեմ կարողանում միայն մեկ ոճով աշխատել։ Դա, ընդհանուր առմամբ, իմ կյանքի սկզբունքն է։ Ես չեմ կարողանում միշտ նույն բանով զբաղվել։ Բոլոր մարդիկ էլ սիրում են նոր բաներ սովորել։ Մարդկանց հիմնական առանձնահատկությունը սովորելու ունակությունն է։ Երբ ծնվում ենք, սովորում ենք խոսել, քայլել, ինքնուրույն ապրել ․․․ անվերջ սովորում ենք։ Դրա համար էլ ես սիրում եմ նորություններ, սիրում եմ անել բաներ, որոնք երբևէ չեմ արել։

Ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ այս բոլոր նկարները հասանելի են նաև NFT-ների ձևով։

Այս համագործակցության մեջ, Akneye-ի ու առհասարակ NFT-ների հետ կապված ինձ ամենից շատ դուր է գալիս այն փաստը, որ սա արվեստագետներին ապագայի հետ կապակցելու ձև է։ Մենք չգիտենք, թե ինչպիսին է լինելու ապագան, գուցե երիտասարդների համար ավելի շատ NFT արվեստն է ընկալելի լինելու, այդ դեպքում այս ստեղծագործությունները կդիմանան ապագայի փորձությանը, միաժամանակ պահպանելով նաև ավանդական մոտեցումները։ Այս նախագիծն ինձ հենց դրանով է դուր գալիս, որ այն կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև։

«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան

«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան

«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

«Սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ»․ Լյուսի Մանուկյանը՝ ԱԿՆEYE-ի մասին

«AKNEYE-ը միշտ զարգանում է, անընդհատ երազում ենք նոր բաներ ստեղծել և հաջողում ենք»․ Նարեկ Գյուլումյան

«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան

«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան

«Ստեղծագործել եմ մի մեծ շարք, որտեղ AKNEYE-ները ներկայացնում էի կենդանիների աչքերի միջոցով»․ Ռաֆայել Ներսեսյան

AKNEYE նախագծի մեկնարկը, ընթացքն ու տեսլականը․ Ֆիլմ 1

fastnews-ads-banner