Logo

«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
16:37 / 15.08.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարիչ Արթուր Սարյանն է։

Ե՞րբ եք սկսել նկարել։

Նկարում եմ 3 տարեկանից, բակում երեխաները ֆուտբոլ էին խաղում, իսկ ես այդ ընթացքում տանը նկարում էի։

Ո՞րն է Ձեր աշխատանքային ոճը։

Երկար հարցնում էին ինձ, թե ինչ իզմի մեջ եմ նկարում։ Մի օր արթնացա, ասացի՝ Նոյիզմ։ Իրականում ստեղծագործելիս ես իզմերից զատ եմ ստեղծագործում։ Դրանք նրա համար են, որ մարդիկ ճանաչեն քեզ, բայց երբ ստեղծագործելիս դու իզմերով ես առաջնորդվում, քեզ դնում ես կաղապարների մեջ ու չես կարողանում դրանցից դուրս գալ, իսկ ես նկարելիս միշտ փորձում եմ ինքնս ինձ զարմացնել։

Ինչպե՞ս սկսեցիք գործակցել AKNEYE-ի հետ։

Առաջին անգամ, երբ տեսա AKNEYE-ը, այն ինձ շատ հետաքրքրեց ու տարավ դեպի երրորդ աչքը։ Երբ AKN բերեցին իմ արվեստանոց, ես երկու օր շփվեցի դրա հետ, որովհետև այն չդիտարկեցի ուղղակի քանդակ։ Այն ունի պատմություն, դու նկարում ես պատմության վրա և պետք է կարողանաս արժանի լինել դրան։

Կներկայացնե՞ք Ձեր AKNEYE-ը։

ԱԿՆ-ի մի կողմում Չարլի Չապլինն է, որը ցույց է տալիս աչքի բիբը, մյուս կողմում էլ որդիս է, որը խատուտիկ է փչում։ Գաղափարն այն է, որ աչքի բիբը սև խոռոչների նման տեսնում, ընկալում ու սովորում է։ Նկարեցի Չարլի Չապլինին, որովհետև մեծերից է պետք տեսնել, սովորել ու ընկալել։

Որքանո՞վ էր հետաքրքիր աշխատանքային գործընթացը։

Աչքի հետ աշխատելը հետաքրքիր է նրանով, որ այն կարծես քեզ նայի, կարծես դու քո արտացոլանքն այնտեղ տեսնես, իսկ ներսի կոնյակը կարծես արվեստի արտասուքը լինի, և դու կարող ես խմել այդ արվեստից։

«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

«Սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ»․ Լյուսի Մանուկյանը՝ ԱԿՆEYE-ի մասին

«AKNEYE-ը միշտ զարգանում է, անընդհատ երազում ենք նոր բաներ ստեղծել և հաջողում ենք»․ Նարեկ Գյուլումյան

«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան

«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան

«Ստեղծագործել եմ մի մեծ շարք, որտեղ AKNEYE-ները ներկայացնում էի կենդանիների աչքերի միջոցով»․ Ռաֆայել Ներսեսյան

AKNEYE նախագծի մեկնարկը, ընթացքն ու տեսլականը․ Ֆիլմ 1

fastnews-ads-banner