AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։
AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը Գագիկ Թադևոսյանն է։
Ինչպե՞ս եք մուտք գործել արվեստի աշխարհ։
Արվեստի աշխարհ եկա կյանքի բերումով։ Հայտնվեցի մի տեղ, որտեղ սկսեցի գործունեությունս և այն ինքնըստինքյան կապվեց նաև արվեստի մարդկանց հետ։
Ինչպե՞ս սկսեցիք գործակցել AKNEYE նախագծի հետ։
Վերջերս տեսա ԱԿՆ-ի կայքը, մարդկանց աշխատանքները, հետո իմացա, որ դրանում նաև խմիչք կա և ինձ հետաքրքեց այն, որն AKNEYE-ը միանգամից մի քանի նշանակություն ունի։ Ցանկացա ինքս էլ մասնակցել նախագծին ու մի բան անել, առաջարկեցի պարոն Բադալյանին և նա սիրով համաձայնեց։
Ի՞նչ եք նկարել Ձեր AKNEYE-ի վրա։
Քանի որ ես նկարիչ չեմ ու նրանց նման չեմ կարողանում իդեալական նկարել, փորձել եմ ինչ-որ բան ստեղծագործել՝ ամբողջությամբ հիմնվելով իմպրովիզի վրա․ գործը սկսելուց չեմ մտածել ինչ անել։ Նոր տարվա գիշերը ու դրան հաջորդող օրերին սկսել եմ աշխատել։ Ընթացքում ստացա ԱԿՆ-ի վրայի վիշապը։ Խոշորացույցը ևս իմ AKNEYE-ի մի մասն է, որովհետև աշխատելուց ես դրանով էի շատ բաներ ուսումնասիրում։ Գաղափարի հիմքում վառվող վիշապն է, որն իր շուրջն ամեն ինչ այրում է։ Այս աչքի վրա նաև ունք կա, ինչպես ասվում է հայտնի ժողովրդական խոսքում։ Իսկ մյուս կողմում վառվող վիշապի տրամաբանությանը հակառակ ստացել եմ սառեցնող դինոզավր։ Խցանի վրա ևս նկարել եմ վիշապ, որը նաև նման է S տառին, կամ հայկական այբուբենի Տ տառին։
Ի՞նչով է առանձնանում Ձեր AKNEYE-ը։
Իմ աշխատանքների սկզբունքն այն է, որ բացի դրանց նայելուց, կարող ես նաև AKNEYE-ի հետ կատարել որոշակի գործողություն։ Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել։ Մի քանի օր տանը առանց որևէ կապի միջոցի աշխատել եմ ու ամեն օր մի բան ավելացրել։
«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան
«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան
«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան