Logo

«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
14:15 / 20.08.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարիչ Արմեն Դերմենջյանն է։

Ի՞նչն է Ձեզ բերել արվեստի աշխարհ։

3 տարեկանից նկարում եմ։ Դպրոցում ցուցահանդեսներ էի ունենում և հաճախում էի արվեստի խմբակներ։ Զբաղվել եմ նաև ֆուտբոլով, կարծում եմ՝ սպորտը և արվեստը համահունչ են։

Ինչպե՞ս է սկսվել ձեր գործակցությունը AKNEYE-ի հետ և ի՞նչ եք նկարել։

Պարոն Բադալյանն ընձեռեց ինձ այս հնարավորությունը, սիրով սկսեցի նկարել։ Այն իմ կոմպոզիցիոն աշխատանքներից է։ Այն կոչվում է CARPE DIEM, որը այս օրով ապրելու կոչ է։ Հետևի կողմում էլ իմ կտավներից մեկն եմ նկարել։ Այն երաժշտական կոմպոզիցիոն աշխատանք է։ Իմ նկարներում հիմնականում կանայք են, որովհետև նրանք աշխարհի ամենագեղեցիկ էակներն են։

Իսկ ինչպե՞ս է ծնվել գաղափարը։

Գաղափարները ընդհանրապես վայրկյանների ընթացքում են ծնվում, իսկ նկարելուց շատ հանգիստ եմ լինում։ Ես մտքով լուռ խոսում եմ իրենց հետ ու ստեղծագործում։

Ի՞նչն է մեծապես ազդում Ձեր արվեստի վրա։

Ընդհանուր առմամբ օրվա ցանկացած հետաքրքիր դետալ անդրադառնում է քո նկարչության մեջ։ Նկարիչների մեջ տպավորվում է ամեն ինչը, հետո գալիս են ու սկսում նկարել։

Սիրե՞լ եք ձեր AKNEYE-ը։

Շատ եմ սիրել, սա նորութուն է, ֆանտաստիկ հետաքրքրություն ունեցող նախագիծ է։ Այն յուրահատուկ է և միակն աշխարհում։ Կարծում եմ, որ AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է։

«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան

«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

«Սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ»․ Լյուսի Մանուկյանը՝ ԱԿՆEYE-ի մասին

«AKNEYE-ը միշտ զարգանում է, անընդհատ երազում ենք նոր բաներ ստեղծել և հաջողում ենք»․ Նարեկ Գյուլումյան

«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան

«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան

«Ստեղծագործել եմ մի մեծ շարք, որտեղ AKNEYE-ները ներկայացնում էի կենդանիների աչքերի միջոցով»․ Ռաֆայել Ներսեսյան

AKNEYE նախագծի մեկնարկը, ընթացքն ու տեսլականը․ Ֆիլմ 1

fastnews-ads-banner