Logo

«AKNEYE նախագիծը միանգամից շատ հետաքրքրեց ինձ»․ Մակո Լոմաձե

13:53 / 04.10.2024AKNEYE
Բացառիկ
null

AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ​​ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։

AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը նկարչուհի Մակո Լոմաձեն է Վրաստանից։

Մակո կպատմե՞ք Ձեր մասին։ Ի՞նչն է Ձեզ բերել արվեստի աշխարհ և որտեղ ենք մենք հիմա։

Ողջույն, ես ժամանակակից ոճի նկարիչ եմ Թբիլիսիից, նկարում եմ փոքր տարիքից, նաև ավարտել եմ Թբիլիսիի գեղարվեստի պետական ինստիտուտը, ունեմ մագիստրոսի աստիճան։

Հիմա մենք գնչուների գյուղում ենք, որտեղ ես երաժշտական փառատոնի եմ մասնակցում։ Ինձ ընտրել են փառատոնի բեմերից մեկի ձևավորման համար, որը կոչվում է «Անտառ»։ Իմ նախորդ հավաքածուն կոչվում էր «Անտեսանելի բզեզների երկիրը»։ Այն նվիրված էր բնությանը, մասնավորապես, բզեզներին, որոնք սկզբում ներկայացնում եմ որպես վախի աղբյուր, իսկ հետո արդեն՝ գեղագիտական տեսակետից։ Ես ուզում եմ այս բզեզներին տեղադրել ծառերի վրա, իսկ գիշերները դրանք կսկսեն լուսարձակել։ Դա ինձ հիշեցնում է իմ մանկության տարիները գյուղում, երբ գիշերը մենք տեսնում էինք այդ լուսատտիկների լույսերը, իսկ հիմա չգիտես ինչու այլևս չենք տեսնում։

Կներկայացնե՞ք Ձեր AKNEYE-ը։

Լսելով AKNEYE-ի մասին՝ ես միանգամից շատ հետաքրքրվեցի այդ նախագծով, քանի որ աչքը, որպես խորհրդանիշ, կա իմ հավաքածուների մեծ մասում։ Այնպես որ, ես շատ ուրախացա, երբ AKNEYE-ի թիմը կապնվեց ինձ հետ և համագործակցության առաջարկ արեց։ Դա տեղի ունեցավ Բիենալեի ժամանակ, Վենետիկում, որտեղ ես մի շաբաթով ճանապարհորդում էի։

AKNEYE նախագծի շրջանակում իմ քանդակը կոչվում է «Կյանքի շրջան», այն նույնպես նվիրված է բնության խորհրդանիշներին, մարդու և բնության փոխհարաբերություններին: Քանդակն ինձ շատ է դուր գալիս, իսկ արդյունքն ավելի լավն է, քան կարող էի պատկերացնել։ Ինձ դուր է գալիս իմ նախագիծը, նաև թիմը, որի հետ շատ հաճելի էր աշխատել։

Ձեր աշխատանքային պայմաններն ու գործիքները բավականին արտասովոր են, որքանո՞վ էր հետաքրքիր այս քանդակի հետ աշխատանքը:

Սա իմ առաջին նմանատիպ փորձն էր, քանի որ ես հիմնականում ավանդական նկարչությամբ եմ զբաղվում, յուղաներկով և կտավով, քանդակի հետ գործ ունենալն ինձ համար եզակի հնարավորություն էր, այսինքն ես իմ գաղափարները պետք է կյանքի կոչեի ինձ համար անսովոր մակերեսի վրա։ Իհարկե, ես մի քիչ անհանգստանում էի, նյարդայնանում, քանի որ այդ ամենը նորություն էր ինձ համար։ Ինձ թվում էր, թե ես դժվարությունների կհանդիպեմ, բայց իրականում ամեն ինչ ավելի լավ ստացվեց։

Այս բոլոր աշխատանքները հասանելի են նաև NFT-ի տեսքով Fastex մետատիրույթում, ինչը նորույթ է արվեստի բնագավառում։ Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին։

NFT-ի մասին ես լսել էի վերջին տարիներին։ Իհարկե, ինձ հետաքրքրում էր այդ նորամուծությունը, բայց ես առանձնապես ներգրավված չեմ եղել այդ բնագավառում։ Իսկ AKNEYE-ի շնորհիվ ես ավելի շատ բան իմացա NFT-ների մասին և հիմա ավելի հետաքրքրված եմ դրանցով։ Ինձ թվում է AKNEYE-ի թիմին իմ աշխատանքների մեջ հենց այն հանգամանքն է գրավել, որ դրանք թվային արվեստի տեսք ունեն, ինչպես շատերն են ասում։ Շատ ուրախ եմ, որ կարողացա միավորել իմ աշխատանքային ոճն ու AKNEYE-ի տեսլականը։

 

«AKNEYE- ը հետաքրքիր, նոր աշխարհ է, որտեղից շատ բան կարելի է սովորել»․ Ջուլի Դաշտոյան

«AKN-ը լրիվ այլ հարթություն է ու շատ-շատ բարդ է դրա վրա նկարելը»․ Աննա Վանեսյան

«AKNEYE-ը կարծես կամուրջ լինի ավանդականի և ապագայի միջև»․ Քենիացի նկարիչ Ալֆա

«AKNEYE-ը շատ բարձր հեռանկար ունի, կարծես անծայրածիր է»․ Արմեն Դերմենջյան

«Երբ AKNEYE-ը բերեցին իմ արվեստանոց, երկու օր շփվեցի այդ քանդակի հետ»․ Արթուր Սարյան

«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան

«Կար ռիսկ, որ ԱԿՆ-ը չդառնար ուղղակի դեկոր, արվեստի նման մարտահրավերներն ինձ դուր են գալիս»․ Սամվել Սաղաթելյան

«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան

«Ուրախ եմ, որ Հայաստանում ծնվեց արվեստի մի ճյուղ, որը կապ ունի աչքի հետ ու միջազգային մասշտաբով էլ զարգանում է»․ Գարեգգին

«Սա յուրօրինակ ու տարբերվող իրադարձություն է մեր հասարակության մեջ»․ Լյուսի Մանուկյանը՝ ԱԿՆEYE-ի մասին

«AKNEYE-ը միշտ զարգանում է, անընդհատ երազում ենք նոր բաներ ստեղծել և հաջողում ենք»․ Նարեկ Գյուլումյան

«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան

«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան

«Ստեղծագործել եմ մի մեծ շարք, որտեղ AKNEYE-ները ներկայացնում էի կենդանիների աչքերի միջոցով»․ Ռաֆայել Ներսեսյան

AKNEYE նախագծի մեկնարկը, ընթացքն ու տեսլականը․ Ֆիլմ 1

fastnews-ads-banner