AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։
AKNEYE նախագծի շրջանակում Fastnews-ի հերթական զրուցակիցը AKNEYE-ի արտիստ Անահիտ Մարգարյանն է։
Ի՞նչը Ձեզ բերեց արվեստի աշխարհ։
Ես գիտակցաբար չեմ որոշել մտնել արվեստի աշխարհ, սկսել եմ նկարել այն պահից, երբ հասկացել եմ, թե ինչ եմ ուզում։ Մեր ընտանիքում արվեստով զբաղվող մարդիկ չկան, ինքս եմ այս ուղին ընտրել։ Սկզբում ուզում էր բալետի պարուհի լինել, հետո հասկացա, որ ավելի լավ է բալետ նկարեմ։
Սկզբում նկարում էի այն ամենի վրա, ինչ տանը գտնում էի՝ գրքերի էջերի դատարկ հատվածներում, տետրերի մեջ, տան պատերին։ Պաստառների պոկված հատվածներում կերպար էի գտնում ու սկսում էի շարունակել։ Նկարում էի նաև փողոցներում, ասֆալտներին, մինչև ծնողներս հասկացան, որ ինձ պետք է թույլ չտան տունը փչացնել։ Այդպես 11 տարեկանում սկսեցի հաճախել արվեստի դպրոց։
Ինչպե՞ս ստացվեց աշխատանքը AKNEYE նախագծում։
AKNEYE-ի ստեղծման պահից մինչև օրս նախագծի մասնակից եմ։ Մենք ենք նկարել առաջին աչքերը, գաղափարներ հավաքագրել ու քննարկել․․․ մի խոսքով, ես ստեղծման պահից նախագծի առաջին արտիստներից եմ։
Ի՞նչ եք նկարել։
Նախագծի ստեղծման պահից նկարել եմ 8 մեծ ԱԿՆ՝ առանց ակնուլունքի։ Իմ ամենասիրելի ԱԿՆ-ը «Բահամուտ»-ի ձուկն է, որը վերջերս եմ նկարել։ Այս գործում մենք շեղվում ենք ԱԿՆ-ի կոնցեպտից, նրանում կան հավելյալ դետանել ու ես փորձել եմ աչքից ձուկ ստանալ։
Գաղափարն էլ եկավ նրանից, որ «Բահամուտ» բլոքչեյնի համար նկարեցի ձկան սիմվոլը։ Այդ պահից ես մտածում էի, որ լավ կլինի ունենալ նույնի ԱԿՆ-ը։ Սկզբում մտածում էի ԱԿՆ-ի շրջանակում նկարել ձուկը, բայց էսքիզներով նայելիս այն ձուկ չէր հիշեցնում ու մտածեցի, որ կարելի է հավելյալ դետալները տպել 3D-ի օգնությամբ։
Մանրամասները՝ տեսանյությում
«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան
«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան