AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։
AKNEYE նախագծի շրջանակում FastNews-ի հերթական զրուցակիցը նկարիչ Ռաֆայել Ներսեսյանն է։
Մի փոքր պատմեք Ձեր մասին։
Նկարել սկսել եմ վաղ տարիքից, սովորել եմ գեղագիտության ազգային կենտրոնում, այնուհետև ավարտել եմ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։ Հայաստանի նկարիչների միության անդամ եմ։ Վաղ տարքից մինչև օրս մասնակցել եմ հայաստանյան և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, ունեցել եմ նաև անհատական ցուցհանդեսներ, որոնցից ամենանշանակալիցը «Հայոց թագավորներ» խորագրով ցուցահանդեսն է, որտեղ ներկայացվել են իմ 53 թեմատիկ աշխատանքները։
Ի՞նչ ոճով եք նախընտրում աշխատել։
Նկարում եմ ամեն ոճով, նույնիսկ դիջիթալ տարբերակներով, բայց իմ ոճը միջնադարյան կլասիկ ռեալիզմն է, սիրում եմ նկարել արքայական պորտրետներ, կլասին բնանկարներ․․․
Ինչպե՞ս սկսեցիք համագործակցել AKNEYE-ի հետ։
AKNEYE-ի հետ համագործակցությունը սկսել եմ անցյալ տարվանից: Սկսեցի ստեղծագործել մի մեծ շարք, որտեղ AKNEYE-ները ներկայացնում էի կենդանիների աչքերի միջոցով։ Նկարածս առաջին AKN-ը ներկայացվել է ICE LONDON-ում։ Ընթացիկ Վենետիկի Բիենալեում ևս ցուցադրվել են իմ աչքերը և բավականին լավ արձագանքի արժանացել։
Կներկայացնե՞ք Ձեր նոր AKNEYE-ը։
Այս AKN-ի վրա նկարել եմ սիրամարգի աչքերը, վերևում ցուցարդել եմ իր նախշերը, որոնք ևս իրենցից փոքր աչքեր են ներկայացնում։ Ընտրել եմ հենց սիրամարգի գույները։ AKN-ի այս մեդելն իրենից ներկայացնում է բառ՝ մեջտեղում տեղադրված է կոնյակ և բաժակներ։
Ներսում տեղադրված է նաև բարձրախոս, որում ներառված է «Հուռի» արհեստական բանականությունը, որը պատմելու է ամեն ինչ այս մոդելի մասին։ Շատ հետարքիր փորձ էր այս մոդելի հետ աշխատանքը և նրա վրա կարելի է բազմաթիվ հետաքրքիր գործեր ստանալ։
«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նկարչության ոլորտում բացահայտվեց NFT-ն»․ Ռաֆֆի Ետալեան
«ԱԿՆEYE-ը երիտասարդներին արվեստին մոտեցնելու նոր ճանապարհ է Հայաստանում»․ Գոհար Պարույրյան
«Շեղվել եմ AKNEYE-ի կոնցեպտից և փորձել եմ աչքից ձուկ ստանալ»․ Անահիտ Մարգարյան
«Իմ AKNEYE-ներից յուրաքանչյուրը 20-25 անգամ փոփոխության եմ ենթարկել»․ Գագիկ Թադևոսյան