Logo

10 բիզնես-ուղեղ կանայք

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 28.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
scdvf - 10 բիզնես-ուղեղ կանայք
Ձեզ ենք ներկայացնում կանաց, ովքեր հաջողել են բիզնեսում և շարունակում են առաջ գնալ։

1. Սառա Բլեյկլի

Ամերիկուհի Սառա Բլեյկլին Spanx ներքնազգեստի բրենդի հիմնադիրն ու միակ տերն է: Նրա առաջին ներդրումը եղել է ընդամենը 5000 դոլար, իսկ ժամանակի ընթացքում դարձել է 1.13 միլիարդ դոլար կարողություն:
1 6 - 10 բիզնես-ուղեղ կանայք

2. Ժակլին Նովոգրաց

Ամերիկուհի Նովոգրացը շահույթ չհետապնդող Acumen վենչուրային հիմնադրամի հիմնադիրն ու ղեկավարն է: Հիմնադրամը բարերարներից փողեր է ներգրավում, ներդրումներ է կատարում տարբեր ստարտափերում և պայքարում աղքատության դեմ: Հիմնադրամն արդեն 110 միլիոն դոլար է ներդրել 12 երկրների 100 ընկերություններում:

2 7 - 10 բիզնես-ուղեղ կանայք

3. Միուչա Պրադա

Prada-ի գլխավոր դիզայներ և համասեփականատեր(28 %) Միուչա Պրադան, քրոջ և եղբոր հետ միասին այս բիզնեսը ժառանգել են 1977 թ., հիմա այն ղեկավարում է ամուսնու հետ:

3 7 - 10 բիզնես-ուղեղ կանայք

4. Շոնդա Ռայմս

Հիմնադիր, գործադիր պրոդյուսեր և ամերիկյան «Կրքի անատոմիա» հեռուստաշոուի գլխավոր սցենարիստ Շոնդա Ռայմսը 3 անգամ առաջադրվել է «Emmy» մրցանակաբաշխությանը և ստացել «Ոսկե գլոբուս»:

4 7 - 10 բիզնես-ուղեղ կանայք

5. Մարտինա Ռոտբլատ

Ամերիկյան Sirius ռադիոընկերության և PanAmSat արբանյակային հեռուստաընկերության հիմնադրին աղջկա հիվանդությունը մղել է նաև ստեղծել United Therapeutics բիոտեխնոլգոիական ընկերությունը, որն արտադրում է թոքային հիպերտենզիայի համար դեղամիջոցներ և տարեկան օգնում 30 000 մարդու:

5 7 - 10 բիզնես-ուղեղ կանայք

6. Շերիլ Սենդբերգ

2001-2008 թ. Շերին եղել է Google-ի փոխնախագահը, որից հետո զբաղեցրել է Facebook-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: Ներառված է նաև Walt Disney և SurveyMonkey ընկերությունների տնօրենների խորհրդի կազմում:

6 6 - 10 բիզնես-ուղեղ կանայք

7. Մարտա Ստյուարտ

Ամերիկացի գրող և հաղորդավար Մարտա Ստյուարտը իր կարողությունը դիզել է խոհարարական և տնային տնտեսության մասին խորհրդատվական հաղորդումներ վարելով: Այսօր, ի թիվս այլ բաների, նա համատեղ շոու է վարում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի հետ:

7 6 - 10 բիզնես-ուղեղ կանայք

8. Օպրա Ուիմֆրի

Հայտնի «Շոու Օպրա Ուիմֆրիի հետ» թոք շոուն էկրաններին հայտնվել է 1986 թ.: Այսօր նրա մեդիակայսրությունը ներառում է OWN հեռուստաալիքը. The Oprah Winfrey network ,The Oprah Magazine-ը, կայքը, ռադիոալիքը և կինոստուդիան:

8 5 - 10 բիզնես-ուղեղ կանայք

9. Մեգ Ուիթմեն

Ուիթմենը 10 տարի զբաղեցրել է eBay-ի CEO-ի պաշտոնը և ընկերության վաճառքները 5,7 մլրդից հասցրել է 8 մլրդ դոլարի: 2011 թ. դարձել է Hewlett Packard-ի CEO:

9 5 - 10 բիզնես-ուղեղ կանայք

10. Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ

Հրեական ծագումով Ֆրանսիական և ամերիկյան նորաձևության դիզայներ, DVF ընկերության հիմնադիր Դիանան 1972-ին գործարկել է հագուստի առաջին արտադրությունը, և այսօր ապրանքանիշը վաճառվում է 55 երկրների նույնանուն 148 խանութներում:

10 2 - 10 բիզնես-ուղեղ կանայք


fastnews-ads-banner