Բժիշկ. ամենաբարդ մասնագիտություններից մեկն է և ամենակարևորներից: Բժիշկներն ամեն օր ստիպված են լինում բազմաթիվ որոշումներ կայացնել, որոնցից կախված են մարդկանց կյանքերը, երջանկություններն ու դժբախտությունները:
Ձեզ ենք ներկայացնում 5 սերիալ բժիշկների և բժշկական ամենատարբեր հարցերի մասին:
Կանչեք մանկաբարձուհուն / Зовите повитуху / Call the Midwife. 2012…
ռեժ.՝ Ջուլիեթ Մեյ, Ֆիլիպա Լոուտորպ, Սիդնի Մաքքարթնի ևն
դերերում՝ Վանեսսա Ռեդգրեյվ, Ջեննի Ագաթեր, Լաուրա Մայն ևն

Բրիտանական սերիալ 1950-ականների լոնդոնյան աղքատ թաղամասերից մեկի մարդկանց կյանքի մասին: Ջենիֆեր Լին մանկաբարձուհի է, և աշխատանքի է անցել մենաստաններից մեկում: Այստեղ ապրում են միանձնուհիները, որոնք օգնում են շրջանի աղքատ ընտանիքների երեխաների լույս աշխարհ գալուն: Լին պետք է Տարբեր մարդկային պատմություններ, ընտանեկան դրամաներ, աղքատություն, ֆինանսական և հոգեբանական բարդ իրավիճակներ:
2. Երիտասարդ բժշկի գրառումները / Записки юного врача / A Young Doctor’s Notebook. 2012-13
ռեժ.՝ Ալեքս Հարդքասլ, Ռոբերտ ՄաքՔիլոն
դերերում՝ Դենիել Ռեդքլիֆ, Ջոն Հեմ

Եվս մեկ բրիտանական սերիալ բժշկական թեմաներով: Հեղափոխության, անհանգիստ տարիներ, Բոմհարդ Վլադիմիր անունով մի երիտասարդ բժիշկ ժամանում է մի փոքրիկ գյուղ՝ տեղի բնակիչներին բուժելու: Գյուղում ապրող մարդկանց հետ, սակայն, հեշտ չի լինելու աշխատել:

