Logo

10 թեթև ֆիլմ ինքդ քեզ սիրելու մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:36 / 07.04.2023Կինո
ֆիլմեր-Vnews

Ձեր կյանքում ամենակարևոր մարդն ինքներդ եք: Ահա 10 ապացույց՝ ֆիլմի տեսքով․

«Փոքրիկ միսս Երջանկությունը», 2006

Օլիվը երազում է հաղթել «Փոքրիկ միսս Երջանկություն» մրցույթում և իր ընտանիքի հետ մեկնում է Կալիֆորնիա՝ ճանապարհին անխուսափելի արկածների մեջ հայտնվելով: Նրանք, ովքեր տարիքով ավելի փոքր են, հիանալի կհասկանան գլխավոր հերոսուհուն, իսկ տարիքով ավելի մեծ դիտողները, անշուշտ, կտարվեն նրա հարազատներով:

«Պենելոպա», 2006

Տասնութամյա Պենելոպա Ուիլհերնը (Քրիստինա Ռիչի) արիստոկրատ ​​ընտանիքից է։ Եվ երկար տարիներ նա ստիպված է լինում ծնողների հետ ապրել հսկայական առանձնատանը և թաքցնել իր դեմքը ուրիշներից՝ ընտանեկան անեծքի պատճառով։ Աղջիկը քթի փոխարեն ունի խոզի քիթ, որը կվերանա միայն այն ժամանակ, երբ ազնվական արյուն ունեցող երիտասարդն իսկապես սիրի Պենելոպային և ամուսնանա նրա հետ։

«Կոկո դե Շանել», 2009

Կենսագրական ֆիլմ լեգենդար Կոկո Շանելի մասին: Սյուժեն կենտրոնանում է այն ժամանակաշրջանի վրա, երբ նա դեռ հայտնի դիզայներ չէր, որը կնոջը հագցնում էր տղամարդու կոստյում և փոքրիկ սև զգեստ, և դեռ անունն էր Գաբրիել Շանել:

«Կեր, աղոթիր, սիրիր», 2010

Ջուլյա Ռոբերթսը և Խավիեր Բարդեմը Ռայան Մերֆիի մելոդրամայում՝ հիմնված Էլիզաբեթ Գիլբերտի համաշխարհային բեսթսելլերի վրա։ Գխավոր հերոսուհին մի օր հասկանում է, որ չի ապրում իր ուզած կյանքով։ Ցավալի ամուսնալուծությունից հետո նա սկսում է ճանապարհորդություն աշխարհով մեկ, որը կօգնի նրան բացահայտել նոր հորիզոններ և ճանաչել ինքն իրեն:

«Քաղցր Ֆրենսիս», 2012

Նոա Բաումբախի կատակերգական դրաման («Ամուսնության պատմություն»)՝ Գրետա Գերվիգի գլխավոր դերակատարմամբ։ Նա ապրում է Նյու Յորքում, աշխատում է պարախմբում, գրեթե չի շփվում իր լավագույն ընկերուհու հետ, ապրում է երազներում և ցանկանում է շատ ավելին, քան կարող է իրեն թույլ տալ։ Թեթև և տխուր ֆիլմ այս աշխարհում ամենակարևոր մարդու՝ ինքդ քո հանդեպ սիրո մասին։

«Վայրին», 2014

26-ամյա Շերիլ Սթրեյդը (Ռիզ Ուիզերսփուն) վտանգավոր ճանապարհորդություն է սկսում Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով, արահետով: Առջևում նրան ավելի քան չորս հազար կիլոմետր է սպասվում և հարցերի պատասխաններ, որոնք տանջում են հերոսուհուն։

«Հեկտորի ճանապարհորդությունը կամ երջանկության որոնումները», 2014

Հեկտորը (Սայմոն Փեգ) մի փոքր էքսցենտրիկ, բայց սարսափելի հմայիչ լոնդոնյան հոգեբույժ է, որը ճգնաժամի մեջ է, քանի որ նրա պացիենտները չեն դառնում ավելի երջանիկ՝ չնայած իր բոլոր ջանքերին: Եվ մի օր նա որոշում է անձամբ ճամփորդել աշխարհով մեկ՝ պարզելու, թե արդյոք երջանկություն ընդհանրապես գոյություն ունի և, որ ավելի կարևոր է, կա՞ արդյոք այն իր համար։

«Գեղեցկությունը գլխում», 2018

Էմի Շումերը մարզասարքից ընկնելուց հարվածում է գլուխը և արթնանում այն ​​վստահությամբ, որ ինքն անդիմադրելի գեղեցկուհի է: Իսկ իրականում նրա արտաքինում ոչինչ չի փոխվել։

«Ես նիհարում եմ», 2018

Ռուսական կատակերգություն Ալեքսանդրա Բորտիչի, Իրինա Գորբաչովայի և Սերգեյ Շնուրովի մասնակցությամբ։ Երբ գլխավոր հերոսուհու սիրելին հեռանում է նրանից՝ ասելով, որ նա գեր է,աղջիկը որոշում է իրեն հավաքել և անճանաչելիորեն փոխվել: Եվ այս հարցում նրան օգնում է Եվգենի Կուլիկը։

«Սկսել նորից», 2018

Գլխավոր հերոսուհին արդեն դադարել է հույս ունենալ, որ իր երազանքները կիրականանան, երբ հանկարծ, պատահաբար լավ պաշտոն է ստանում մեծ ընկերությունում։ Արդեն իրեն դրսևորելու հնարավորություն ունի։

 

fastnews-ads-banner