Logo

10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 12.03.2018ՄՇԱԿՈՒՅԹ
741777 - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

1.Լինա Բո Բարդի/Lina Bo Bardi

Arch2O 10 women architects you should know 01 - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

20-րդ դարի արդի ճարտարապետության կարկառուն դեմքերից մեկը՝ Լինա Բո Բարդին, ծնվել է Իտալիայում 1914թ-ին: Ճարտարապետի  կրթությամբ իտալուհի Բո Բարդին իր կյանքը նվիրեց իր մասնագիտությանը՝ ուսումնասիրելով դիզայնի սոցիալական հնարավորությունները, և փորձեց խթանել կոլեկտիվ կյանքի նոր կերպին: Նա դիզայնում ուժեղ կոնցեպտների հավերժ փնտրտուքի մեջ էր:

Լինա Բո Բարդիի կարծիքով ճարտարապետության հետ միշտ պետք է հաշվի նստել. «Կառուցելուց բացի նաև պետք է հարմարեցնել ճարտարապետությունն ամենատարբեր իրավիճակներին»,-այսպես էր կարծում Լինան: 1946թ-ին ճարտարապետն ամուսնու՝ Պիետրո Մարիա Բարդիի հետ տեղափոխվեց Բրազիլիա, որտեղ էլ Բո Բարդիի կարիերայում նոր էտապ սկսեց:

Բրազիլիայում Լինան կառուցեց իր հայտնի ապակե տունը, Սան Պաուլոյի արվեստի թանգարանի շենքը և հենց նույն թանգարանի համար ճարտարապետը զբաղվեց նաև կահույքի դիզայնով: Նրա հայտնի աշխատանքներից է նաև 1986թ-ին Սան Պաուլոյի խորհրդանիշներից մեկի «SESC Pompeia» գործարանի վերաթարմեցումը, որն արվեց հենց Բո Բարդիի թեթև ձեռքով, քանի որ նա դեմ էր գործարանի ոչնչացմանը: Դիզայնում իր ռադիկալ մոտեցմամբ և մշտապես արդյունաբերական կտրուկ դիրքորոշմամբ Բո Բարդին ճարտարապետության մեջ թողեց սեփական ոճն ու ձեռագիրը: Ժամանակակից ճարտարապետության մեջ Լինա Բո Բարդին հայտնի է որպես սոցիալիզմի հետևորդ, որը բաց էր էքսպերիմենտների առաջ:

2.Մայա Լին/Maya Lin

BN KT628 1014LI M 20151014163827 - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

Չինացու արմատներով ամերիկացի դիզայներ Մայա Լինը հայտնի է ճարտարապետության, քանդակագործության և լենդ արտի մեջ: Թեև Լինի ամենահայտնի քանդակներն ու ճարտարապետական աշխատանքները պատմական հուշարձաններ են, այնուամենայնիվ նա անմիջական կապ ունի նաև բնության մեջ էքսպերիմենտների հետ: Մայա Լինը 21 տարեկանում այն երիտասարդ կին ճարտարապետն էր, որը հեղինակեց Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Վիետնամի պատերազմի հուշարձանը: Այն ամերիկացիներին հիշեցնում է զոհված մարտիկների մասին։ Լինի՝ 30 տարվա կարիերայի ընթացքում ստեղծված աշխատանքներում գերակշռում են բնակելի և ինստիտուցիոնալ ճարտարապետությունը, նաև՝ տարբեր արտ-ինստալյացիաները: Լինը լենդ-արտում իր մինիմալ դիզայնով հայտնի է նաև յուրօրինակ պուրակների ձևավորմամբ:

3.Օդիլ Դեք/Odile Decq

OdileDecqInterniLegacyPressPreview2012BU7oFMdxFjil - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

Ֆրանսիական ճարտարապետության մեջ Օդիլ Դեք անունով այս կինը հայտնի է որպես «Ֆրանսիական գոթ»: 1979 թվականին Օդիլ Դեքը ֆրանսիական ճարտարապետություն մուտք գործեց ռադիկալ կերպով՝ ներմուծելով նոր, բարձր տեխնոլոգիաների լեզուն: Մուգ կարմիրը Օդիլի հիմնական գույնն է, որը մշտապես նա օգտագործում է իր հեղինակած կառույցներում: Նրա ամենահայտնի էքսպրիմենտալ գործերից է Ֆրանսիական «Frac Bretagne» արվեստի թանգարանը, Փարիզի «Ֆանտոմ» ռեստորանը՝ կրկին կարմիրի ու սպիտակի մեջ: Իր դիզայներական լուծումներով ժամանակակից ճարտարապետներրի ուշադրությանն արժանացավ նաև Օդիլ Դեքի ստուդիոն, որի ճարտարապետական մյուս նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

4.Ամալ Անդրաուս/Amale Andraos

Amale Andraos RaymondAdams IMG 4740 - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական դպրոցի դեկան Ամալ Անդրաուսը նյույորքցի ճարտարապետ է: Ամալն իր ամուսնու՝ Dan Wood-ի հետ հիմնադրելով WORKac ճարտարապետական ստուդիան՝ զանազան համագործակցությունների միջոցով ներկայացնում է մի շարք քաղաքների ապագային վերաբերող այլընտրանքային սցենարներ: Ամալը ծագումով Լիբանանից է: Նա մշտապես իր հարցազրույցներում նշում է, որ հավատարիմ է հետազոտությանն ու հրատարակություններին: Նրա ստուդիա WORKac-ը կենտրոնացած է քաղաքային, գյուղական և բնության խաչմերուկում ճարտարապետության վերափոխման վրա: Ճարտարապետական ստուդիայի հայտնի աշխատանքներից է Բեյրութի արվեստի թանգարանը, Բրուքլինում գտնվող ճաշարան-խաղահրապարակը, Նյու Յորքի՝ Չայնաթաուն թաղամասում գտնվող «Երեխաների արվեստի թանգարանը»:

5.Մոմոյո Կայիջիմա/Momoyo Kaijima

atelier bow wow interview momoyo kaijima designboom 01 818x558 - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

Տոկիոբնակ Մոմոյո Կայիջիման իր զուգընկեր Յոշիհարու Ծուկամոտոյի հետ հիմնադրելով՝  Atelier Bow-Wow ճարտարապետական ընկերությունը՝ հայտնի է իր էքսպերիմենտալ դիզայնով ընտանեկան և մշակութային ճարտարապետության մեջ: Մոմոյո Կայիջիման հանրային տարածքներում ստեղծում է միկրո ժամանակակից ճարտարապետություն և այդ ամենը համադրում քաղաքային պայմաններին. օրինակ, Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում գտնվող« Osthang» նախագծի «Main Hall»-ը կամ «House Plateau»-ն: Կարճ ասած, ճարտարապետ զույգը մինիմալ տարածքում ստեղծում է բնակելի, յուրօրինակ դիզայնով ընտանեկան առանձնատներ:

Common Sense Exhibition at Lina Bo Bardi Glass House in Sao Paulo Yellowtrace 01 - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

big 393761 1078 1 Casa de Vidro externa Eduardo Ortega5.jpg.foto .rbig  - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

Admiring the work of Architect Lina Bo Bardi image4 - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

3e69c54866a4d57faaaa0b5c88d8ddd4 4 Living20room20area20at20Casa20de20Vidro - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

120902 together 01 11433 - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

1342321556 3049158856 d6f945c294 o - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

1342285953 usuario de flickr pedro kok 1311629367 pedro kok - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

tumblr inline n3nkl1TdgO1swa30c - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

Lew Parrela 2 - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

ARCH2O Lost Women of Architecture 08 - 10 հաջողակ կին ճարտարապետ, որոնց պետք է ճանաչել

  • 10

1 2

fastnews-ads-banner