Logo

10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին

Հեղինակ
naira-art
00:00 / 28.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
222 15 - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին

1483 թ. մարտի 28-ին Իտալիայի Ուրբինո քաղաքում ծնվել է իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, ուրբինական դպրոցի ներկայացուցիչ Ռաֆայել Սանտին։

Նա իր կյանքի 37 տարիների ընթացքում ստեղծել է 200 նկար։ Հատկապես հայտնի են նրա մադոննաների կամ տիրամայրերի շարքը։ Նա առաջինն էր, որ Աստվածածնի պատկերին քնքշություն հաղորդեց։

Ռաֆայելը նրբորեն զգում էր կնոջ կերպարը, նա ութ տարեկանում կորցրել էր մորը։ Ողջ կյանքում նկարիչն անընդհատ զգացել է մոր քնքշության ու ջերմության պակասը։ Այդ իսկ պատճառով նրա բոլոր կտավները հագեցած են մայրական բարությամբ, նազանքով, իսկ աստվածաշնչյան կերպարները` մարդկային պատկերմամբ։

2 - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին
Ռաֆայել «Գանդուկայի Տիրամայրը»

 

Ռաֆայելի նկարները այնքան գեղեցիկ էին, որ նրանց տերերը չէին կարողանում դադարել հիանալ։ Օրինակ, հերցոգ Ֆերդինանդ III-ը, երբ ձեռք բերեց հայտնի «Գրանդուկայի Տիրամայրը» կտավը, նա երբեք չբաժանվեց այս նկարից։ Հերցոգը նույնիսկ ճամփորդելիս, իր հետ տանում էր կտավը և կախում ննջարանի պատից։ Նա խոստովանում էր, որ Տիրամոր այս պատկերը խաղաղեցնում, հանգստացնում ու ջերմացնում է իր հոգին։

Այսօր ձեզ համար առանձնացրել ենք տասը հետաքրքիր փաստեր` Բարձր Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարչի` Ռաֆայել Սանտիի կյանքից։

 

800px Raphael colonna 01 - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին
Ռաֆայել «Դեռահասության տարիքում արված հավանական ինքնադիմանկար»

 

1 . Ռաֆայել Սանտին ծնվել է պալատական նկարչի ու բանաստեղծի ընտանիքում։ Նա ողջ կյանքում եղել է իշխանավորների սիրելին։ Չունենալով բարձր ծագում, Ռաֆայելը միշտ հանգիստ ու հարմարավետ է զգացել բարձրաշխարհիկ հասարակության մեջ։ 11 տարեկանում որբացել է։ Նրա որդեգիրը հետագայում ժառանագության համար` տարիներ շարունակ դատական պրոցեսների մեջ է եղել Ռաֆայելի խորթ մոր հետ։

 

1 - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին
Ռաֆայել «Ինքնադիմանկար»

 

2. Ժամանակագիրները նշում են, որ Ռաֆայելը գեղեցիկ արտաքինով, կրթված, դատիարակված երիտասարդ էր, իր ստեղծագործությունների պես նրբագեղ շարժուձևով ։ Միշտ գեղեցիկ ու ճաշակով հագուկապով այս երիտասարդը նաև հաճելի զրուցակից էր։

 

3. Իր ժամանակակիցներ պես Ռաֆայելն էլ բազմակողմանի տաղանդներ ուներ։ Նա գրում էր բանաստեղծություններ, նվագում, երգում։ Նաև ճարտարապետ էր։

 

RAFAEL   Madonna Sixtina Gemäldegalerie Alter Meister Dresden 1513 14. Óleo sobre lienzo 265 x 196 cm - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին
Ռաֆայել «Սիքստինյան Տիրամայր», 1512

 

4. «Սիքստինյան Տիրամայրը» Ռաֆայելը նկարել է «սև վանականների»` բենեդիկտցիների պատվերով։ Հուլիոս II-ը պատվիրել կտավը նախատեսել էր իրդամբարանի համար։  Տիրամոր բնորդ ծառայել է Ռաֆայելի սիրուհի Ֆորնարինան, Սիքստի համար՝ ինքը՝ պապ Հուլիոսը և Սուրբ Բարբարայի համար՝ նրա զարմուհին՝ Ջուլիա Օրսինին։  Ռաֆայելն իր այս նկարը ստեղծել է հսկայական կտավի վրա միայնակ` առանց աշակերտների ու օգնականների։

 

Raphael Madonna of the Pinks - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին
Ռաֆայել «Մեխակներով տիրամայր»

 

5. Վերածննդի շրջանի արվեստի տեսաբան Վազարին և Ռաֆայելի կենսագիրները վստահեցնում են, որ նկարչի գրեթե բոլոր Տիրամայրերի պատկերում նկատելի է հացթուխի աղջիկ Մարգարիտա Լուտիի դիմագծերը։ Աղջիկը հայտնի է Ֆորնարինա անվամբ։ Մի մասը նրան համարում է հաշվենկատ անբարոյական կին, մյուս մասը` ազնիվ ու անկեղծ սիրուհի, ում պատճառով Ռաֆայելը հրաժարվել է ամուսնանալ բարձրաշխարհիկ ծագմամբ մի օրիորդի հետ։ Սակայն, շատ արվեստաբաններ էլ կարծում են, որ սա ռոմանտիկական սիրո մասին առասպել է ու կանանց հետ Ռաֆայելի հարաբերությունների մասին ոչինչ հայտնի չէ։

 

La Fornarina by Raffaello - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին
Ռաֆայել «Ֆորնարինա»

 

6. Ռաֆայելի «Ֆորնարինա» նկարում պատկերված կիսամերկ բնորդուհին հետագայում դարձել է բժիշկների ակտիվ քննարկման առարկա։ Բնորդուհու կրծքի վրայի երկնագույն բծերը առիթ են դարձել բժիշկների համար` ենթադրելու, որ կինը հիվանդ է կրծքի քաղցկեղով։

 

800px Transfiguration Raphael - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին
Ռաֆայել «Պայծառակերպություն», 1520

 

7.  Շրջանառվում է մի վարկած, որ Ռաֆայելը լինելով Հռոմի Պապի հովանավորությամբ ստեղծագործող նկարիչ, այնուամենայնիվ, երդվյալ աթեիստ էր։

 

nYGvwzlrBsI - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին

 

8. 2012 թ. Սոթսբիս աճուրդում վաճառվեց Ռաֆայելի «Երիտասարդ առաքյալի գլուխը» նկարը։ Գինը նախնականից բարձրացավ երկու անգամ, կազմելով 28 միլիոն դոլար։ Սա գրաֆիկական աշխատանքի համար ռեկորդային թիվ է համարվում։

 

 

zX8LdZ9oSbU - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին
Հավանական «Ինքնադիմանկար ընկերոջ հետ», մոտ 1518

 

 

9. Ռաֆայելը մահացավ 1520 թ. ապրիլի 6-ին, Ավագ Ուրբաթին, 37 տարեկանում։ Մինչև այժմ պարզ չէ մահվան պատճառը։ 15 օր տևած հիվանդության ընթացքում, նրան այցելել են բազմաթիվ բժիշկներ, որոնցից յուրաքանչյուրն ուզում էր անպայման ինքը բուժեր հայտնի նկարչին։ 16-րդ դարում բուժման շատ տարածված եղանակ էր արյան բաց թողումը։ Բազմաթիվ անգամ կրկնելով բուժման այս մեթոդը, բժիշկները Ռաֆայելին հասցրեցին մահվան։

 

260px Pantheon raphaels tomb - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին
Ռաֆայելի գերեզմանը Պանթեոնում

 

10. Ռաֆայելի հոգեհանգստի արարողությունն իրականացրել է Հռոմի Պապը։ Նկարչի խնդրանքով իրեն թաղել են Հռոմի Պանթեոնում։ Նրա մարմարե սարկոֆագի վրա Պիետրո Բեմբոն գրել է.

 Այստեղ թաղված է հայտնի Ռաֆայելը, որի կենդանության օրոք բնությունը վախենում էր, որ նա ապրում է, իսկ մահից հետո` որ նա մահացել է։

 

 

382ANvqBm4w - 10 հետաքրքիր փաստ Վերածննդի մեծ նկարչի` Ռաֆայելի մասին
Ռաֆայելի սարկոֆագը

fastnews-ads-banner