Logo

10 փաստ Ֆորշի մասին, որ գուցե չգիտեք

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 19.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
մասին - 10 փաստ Ֆորշի մասին, որ գուցե չգիտեք

Սիրված երաժիշտ, երգահան, հեղինակ-կատարող Ֆորշը Երևանը յուրահատուկ գույներից մեկն է: Նրա երգերը մեկ պատմում են սիրելիների, մեկ հավատարիմ ընկերոջ, մեկ սիրած քաղաքի մասին:

10 հետաքրքիր փաստ Ֆորշի մասին

1. Ծնվել է 1967թ.-ի մայիսի 25-ին, Երևանում:

2. Անձնագրային անունն է Վահան Գևորգյան:

3. Ֆորշը ուսանողական տարիներին ջութակահար է եղել, սովորել է Չայկովսկու անվա երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: Այնուհետև՝ կոնսերվատորիայի ջութակի բաժնում:

slug 72185 - 10 փաստ Ֆորշի մասին, որ գուցե չգիտեք

4. Սիրված երաժիշտը իր տաղանդն է ցուցաբերել նաև թատրոնում ու կինոյում: Եղել է «Մետրո» թատրոնի դերասան և կոմպոզիտոր, նկարահանվել մի շարք ֆիլմերում:

5. Սկսել է երգեր հեղինակել 1983թ.-ից, իր առաջին ալբոմը թողարկել է 1994թ.-ին՝ «Բարև, իմ սեր»:

6. Ընդհանուր առմամբ հեղինակել է ավելի քան 50 երգ և թողարկել 6 երաժշտական ալբոմ՝ «Բարև, իմ սեր», «Գիշեր», «Խենթ աղջիկ», «Այսպես էլ ապրում ենք», «The Best» և «Երևանը մենք ենք»:

slug 71031 - 10 փաստ Ֆորշի մասին, որ գուցե չգիտեք

7. 2011թ.-ին ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, 2016թ.-ին արժանացել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալինաս:

8. 1994թ.-ին հիմնադրել է «Ռե մինոր» խումբը, որի հետ աշխատում է մինչ օրս:

9. Ամենասիրելի ֆիլմն է Ֆելինիի «Ամարկորդ»-ը, ամենասիրելի նկարիչը Մոդիլիանին:

10. Որոշ ժամանակ աշխատել է Բուենոս Այրեսում նախ որպես նկարիչ, հետո որպես ջութակահար:

 


fastnews-ads-banner