Հրաչյա Ներսիսյանը գիտեր բեմի գաղտիքը, զգում էր կախարդանքը, խարիզմատիկ, հստակ ընդգծված դիմագծեր ուներ, որոնք շահարկում էր լավ դիմախաղով, ինչ-որ արտասովոր էներգիա նրան տարբերում էր մյուսներից: Այդքան թատերական լինելով հանդերձ նա դարձավ նաև հայ կինոյի ամենաանվանի դերասաններից մեկը:
10 փաստ Հրաչյա Ներսիսյանի մասին
1.Հրաչյա Ներսեսի Ներսիսյանը ծնվել է 1895թ.-ի նոյեմբերի 24-ին Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում:
2.Հայրը հասարակ արհեստավոր էր, բայց կարողացավ միակ որդուն ուսման տալ: Հրաչյան սովորում է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում. ապագա դերասանը դրանցից ոչ մեկը չի ավարտում:

3.Մորաքրոջ ամուսինը՝ Գրիգոր պապը զարգացած. արվեստասեր մարդ էր, նրա տանը հաճախ էին հավաքվում ժամանակի հայ մտավորականները՝ Դանիել Վարուժանը, Կոմիտասը: Հրաչյան նրանց զրույցների մշտական ունկնդիրն էր:
4.1915թ.-ին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ իբրև թարգմանիչ, նույն թվականի ապրիլին սկսվում է Մեծ Եղեռնը…
5.1918թ.-ին կրկին Կոստանդնուպոլիս վերադառնալուց հետո Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային անդամ:

6.1919թ.-ին «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին, ով Կոստանդնուպոլիս էր եկել տաղանդավոր երիտասարդներ գտնելու ու Կովկաս տանելու նպատակով:
7.1923թ.-ից Հրաչյա Ներսիսյանը ընդմիշտ դառնում է Երևանի բնակիչ և հայկական առաջին թատրոնի դերասան:
8. Հայկական առաջին ֆիլմում՝ «Նամուս»-ում Հրաչյան կերտել է Ռուստամի դերը:

9.Նա այն հազվադեպ դերասաններից էր, որոնք նույնքան հաջողակ են թե՛ կինոյում, թե՛ թատրոնում: Խաղացել է հայտնի «Տժվիկ» ֆիլմում, իսկ «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմում կերտել է իր վերջին դերն ու հրաժեշտ տվել կյանքին (1961թ.-ի նոյեմբերի 6-ին):
10. Հրաչյա Ներսիսյանը ունեցել է մեկ որդի՝ Լևոն Ներսիսյան, նա գրականագետ էր և բացառիկ տաղանդավոր մարդ:
Տես նաև՝

