Logo

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 26.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
franceee min - 30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Ֆրանսիացի գրող Անդրե Ժիդը ասել է. «Ֆրանսիացիները վատ տրամադրության մեջ գտնվող իտալացիներ են»:

Փարիզը զբաղեցնում է առաջին հորիզոնականն աշխարհում իր գրադարանների քանակով: Ընդհանուր առմամբ Փարիզում կա մոտ 830 գրադարան:

Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին, խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն:

Ֆրանսիայում է գտնվում շուրջ տասը ազատության արձան, որոնցից հինգն ընդ որում հենց Փարիզում է տեղակայված: Ազատության արձանները խորհրդանշում են ֆրանսիացիների ու ամերիկացիների ընկերությունը:

Ֆրանսիան համարվում է աշխարհիկ պետություն, և կրոնական ազատությունը համարվում է սահմանադրական իրավունք։

Ըստ 2004 թվականի ուսումնասիրությունների՝ ֆրանսիացիների 44 տոկոսը աթեիստ է:

Պոն-Նեոֆ. այսպես է կոչվում Փարիզի ամենահին կամուրջը: Այն կառուցվել է 1604 թվականին և համարվում է Փարիզի խորհրդանիշներից մեկը: Ի դեպ անվանումը թարգմանաբար նշանակում է «Նոր կամուրջ»:

day 01.png1fcce7ea 5918 46d0 b987 5b26744ff98cOriginal 960x720 - 30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը: Նամակը ստորագրողների թվում են եղել Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն, Ալեքսանդր Դյումա-որդին, ճարտարապետ Շառլ Գարնիեն:

Այդուհանդերձ, յուրաքանչյուր 7 տարին մեկ անգամ Էյֆելյան աշտարակը ներկում են 50 տոննա գունաներկերով։

Կրկին Էյֆելյան աշտարակի մասին. այն կառուցելիս մահացել է մեկ մարդ, նա ընկել է բարձրությունից։

Ի դեպ,  «Մուլեն Ռուժ» կաբարեի բացումը նվիրված է եղել Էյֆելյան աշտարակի շինարարության ավարտին և Փարիզի 1889 թվականի ցուցահանդեսի բացմանը:

Ֆրանսերենով ամենաշատն ամենևին էլ Փարիզում չեն խոսում: Պարզվում է այս լեզուն ամենաշատն օգտագործում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ավելի կոնկրետ Կինշասա քաղաքում, որի ֆրանսախոս բնակչությունն ավելի քան 10 միլիոն է:

Ի դեպ, թեև Ֆրանսիայում պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, բայց առանց անգլերենի իմացության դուք ոչ մի կերպ չեք կարող աշխատանք գտնել:

Ամեն տարի Ֆրանսիան հյուրընկալում է ավելի քան 67 մլն տուրիստ, դա ավելին է, քան Ֆրանսիայի բնակչությունը:

Ֆրանսիան համարվում է բալետի հայրենիքը:

Ֆրանսիայի ամենահին սրճարաններից մեկը գտնվում է Փարիզում: Այն բացվել է 1686 թվականին և ստացել «Պրոկոպ»/(Le Procope) անվանումը: Լեգենդի համաձայն, այստեղ էին հավաքվում ժամանակի փիլիսոփաներն ու գրականագետները դրա համար էլ սրճարանը հայտնի է որպես առաջին գրական սրճարան և գտնվում է Լատինական թաղամասում:9ad9e5f8b11e1d77ea04f9232f8df7da procope paris paris  - 30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Աշխարհում գոյություն ունի 38 քաղաք, որ կրում է Փարիզ անունը. Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում և անգամ Պանամայում:

Փարիզի ամենակարճ փողոցը rue des Degrés-ին է, որի երկարությունն ընդամենը 6 մետր է:

Փարիզում յուրաքանչյուր օր նկարահանվում է 10-ը գովազդային հոլովակ: Ի դեպ, Փարիզի փողոցներում նկարահանումներ անելն անվճար է, իսկ հատուկ կետերում միայն գանձվում է մուտքի վճար, որն ուղղվում է քաղաքի պետբյուջե:

Գիտե՞ք որ Ֆրանսիան հեծանիվի հայրենիքն է:

Ֆրանսիական որոշ բուրժուական ընտանիքներում մինչև հիմա երեխաները ծնողներին դիմում են «Դուք»-ով:

Հետաքրքիր է, որ առավոտյան ժամը 08:00-20.00-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսիական ռադիոալիքներում հնչում են միայն ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Իր 302 կայարաններով՝ Փարիզի մետրոպոլիտենն աշխարհի 4 ամենամեծերիցն է:
Paris Metro 002 credit zoetnet - 30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ
Փարիզում ամենաշատ այցելություններ գրանցած կառույցը Փարիզի Աստվածամոր տաճարն է: 2014 թվականի տվյալներով, յուրաքանչյուր օր այստեղ այցելում է մոտ 14 միլիոն մարդ:
Ֆրանսիացիները ֆրանսիական համբույրը անվանում են անգլիական համբույր:
Ալկոհոլի սիրահարների մասին. ֆրանսիական կարմիր գինուց գլխացավ չի առաջանում:
Բացի այդ,  ժամանակակից ֆրանսերենում «օղի» բառը ունի 2 գրելաձև՝ wodka. այն է  լեհական օղին և vodka. այն է ռուսական օղիների համար:
Ֆասթ ֆուդի սիրահարների համար. ֆրանսիացիները ատում են McDonalds-ը:
Շարունակելով վատ սովորույթների շարքը. ֆրասիայում շատ են ծխողները և թանկ՝ ծխախոտը. մեկ տուփ ամենաէժան ծխախոտն արժե մոտավորապես 5-6 եվրո:
Օրենքի համաձայն` ֆրանսիացիները տարեկան ամենաքիչը ունեն հինգ արձակուրդային շաբաթ։

 

 

 


fastnews-ads-banner