Logo

4 տարի անց Սելին Դիոնը համերգ կունենա

11:02 / 06.07.2024Լուրեր
null

4 տարվա դադարից հետո Սելին Դիոնը աշնանը համերգ կունենա Լաս Վեգասում: Ըստ «The Sun»-ի՝ 2022-ի աշնանից կծկված մկանների համախտանիշով տառապող կանադացի երգչուհին այժմ գաղտնի փորձերի է մասնակցում: Աղբյուրի համաձայն՝ Դիոնը նախատսում է ներկայանալ 70 րոպեանոց շոուով: Ձայնը վերականգնելու նպատակով 56-ամյա երգչուհին վերջին 8 ամսում աշխատել է մասնագետների հետ։ Եթե նրա առողջական վիճակը վատանա, համերգը կհետաձգվի։

Հիշեցնենք, որ Դիոնի քույրը՝ Կլոդետ Դիոնը, լրատվամիջոցներին ասել էր, որ Սելինի քիչ ուսումնասիրված հիվանդության դեմ դեռ որևէ դեղամիջոց չկա։

fastnews-ads-banner