Դերասանուհի Նատալի Փորթմանը սպասում է իր 3-րդ երեխային: Նատալիի երեխայի հայրը ֆրանսիացի պրոդյուսեր Տանգի Դետաբլեսին է։
Նա ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Հաշվում ենք օրերը, մինչև նորից հանդիպենք»:
Դերասանուհին իր նախկին ամուսնուց՝ Բենջամին Միլպիեից ունի 2 երեխա՝ 14-ամյա Ալեֆը և 9-ամյա Ամալիան: Զույգն ամուսնալուծվել էր 2024 թվականին՝ 12 տարվա ամուսնությունից հետո:


