3. Կալիգուլա//Калигула//Caligula, 1979

Ասում են, որ այս ֆիլմը կցնցի նույնիսկ ամենադիմացկուն նյարդերի տեր մարդուն: Տինտո Բրասի, Բոբ Գուչիոներ և Ջանկարլո Լուիի համատեղ արտադրության «Կալիգուլա» ֆիլմը էկրաններին հայտնվեց 1979 թ.: Ֆիլմի ստեղծման վրա անձնակազմը աշխատել է մոտավորապես 4 տարի:
ԽՍՀՄ տարիներին ֆիլմը արգելել են բաց և անբարո տեսարանների համար, սակայն՝ հետագայում կինոքննադատներն արգելքը պատճառաբանել են՝ ասելով, որ այն արգելվել է ոչ թե բաց տեսարանների, այլ այդ տեսարաններում ոչ մի գեղարվեստական գեղեցկություն չպարունակելու համար:
Մ.թ.ա 1 դար: Հռոմ: Գահ է բարձրանում Գայուս Գերմանիկուս Կալիգուլան: Նրա կայսրության առաջին օրվանից երկրում իշխում էին այլ բարքեր, այլ կանոններ և այլ իրականություն. խնջույքներ, ցոփ ու շվայտ կյանք, սեքսուալ կապեր:
4. Կապույտ ծովածոց//Голубая лагуна//The Blue Lagoon, 1980
Ռենդել Կլայզերի «Կապույտ ծովածոց» ֆիլմը հաջորդն է ցուցակում: Գլխավոր դերերում են երիտասարդ ու գեղեցիկ Բրուք Շիլդսն ու Քրիստոֆեր Աթկինսը:
Օսկարի նոմինացված, բայց այդպես էլ բաղձալի մրցանակին չարժանացած այս ֆիլմը պատմում է Էմելինի և Ռիչարդի մասին, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են անմարդաբնակ կղզում: Տարիներն անցնում են և երեխաները մեծանում են. կիրք, տենչեր, սեր, սեքս: Էլ ի՞նչ կարող են անել երիտասարդ տղան և աղջիկն անմարդաբնակ կզղում…
5. 9,5 շաբաթ//9 1/2 недель//Nine 1/2 Weeks, 1985

Ցանկության, կախվածության, խելագարության մասին այս ֆիլմը լույս աշխարհ է եկել 1985 թ.: Էդրիան Լեյնի «9,5 շաբաթ» ֆիլմի գլխավոր դերերում են Միքի Ռուրկն ու գեղեցկուհի Քիմ Բեսինջերը:
Ճակատագիրը հատում է Էլիզաբեթի և Ջոնի ճանապարհները: Առաջին հայացքից կինը սիրահարվում է գրավիչ տղամարդուն, բայց սրտի խորքում զգում է, որ մի բան այն չէ. ո՞վ է Ջոնը, ի՞նչի կարող նա գնալ հանուն իրեն և հանուն կրքի: Սիրահարները միանում են, բաժանվում, իսկ վե՞րջը: Կկարողանա՞ն երկուսն էլ, մի կողմ դնելով սեփական վախերը, սիրել միմյանց իսկական, մաքուր սիրով: Այս ֆիլմը ևս արգելված էր ԽՍՀՄ-ում:

