Logo

5 բեսթսելլեր՝ ժամանակակից իտալական գրականությունից

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 12.07.2021Թոփեր
իտալիա - 5 բեսթսելլեր՝ ժամանակակից իտալական գրականությունից

Իմ հանճարեղ ընկերուհին

հեղինակ՝ Էլենա Ֆերանտե

հեղինակ՝ Էլենա Ֆերանտե

Գիրքը հայերեն է թարգմանվել 2021 թվականին: Իսկ հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը էկրաններ է բարձրացել 2018 թվականին:

Newmag-ի թարգամանած ու հրատարակած վերջին բեսթսելլերը դարաշրջանի ամենաառեղծվածային ժամանակակից իտալացի գրող Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացել է «Նեապոլիտանական  քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը «Իմ հանճարեղ ընկերուհին» գիրքն է։ Սա կլանող պատմություն է Նեապոլի աղքատ թաղամասի երկու լուսավոր աղջիկների՝ Լիլայի և Էլենայի ոչ այնքան հարթ ընկերության մասին: Սա գիրք է իրական ընկերությունը գնահատողների համար:  Ֆերանտեն այնպիսի ագրեսիվությամբ է գրում կանանց խառը ու բարդ հարաբերությունների մասին, որ նրան կարդալիս իրական աշխարհը մոռանում ես:

960x546 - Հայերեն թարգմանված վեպեր, որոնք էկրանավորվել են [5 հայտնի վեպերի 5 հայտնի էկրանավորումներ]

Վարդի անունը

հեղինակ՝ Ումբերտո Էկո

Թարգմանվել է հայերեն:

Ումբերտո Էկոյի մեծ բեսթսելերը՝ «Վարդի անունը» (1980), որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկն է համարվում:

Վանքի աբբահայր Աբբոնը առանց հիմնավորման թույլ չի տալիս հերոսներին մտնել գրադարան, այն դեպքում, երբ կասկած կար, որ Ադելմը, ով մահացել էր, ընկել էր հենց գրադրանի պատուհանից։ Գրադարանը իրենից ներկայացնում էր մի լաբիրինթոս, որը տեղակայված էր վանքի երրորդ հարկում։ Գրադարանն իր խորհրդանշական ճարտարապետական կառուցվածքով, չափսերով ցնցում է Ադսոնին։ Երկրորդ հարկում գտնվում էր ձեռագրատունը, որտեղ վանահայրերն արտագրում էին ձեռագրերը։ Այստեղ ընդհարվում են երկու կրոնական ուղղություններ՝ իտալական և օտարերկրյա։ Իտալացիները ցանկանում էին ազատ օգտվել բոլոր գրքերից՝ ազգային լեզվի հետ աշխատելու համար, իսկ երկրորդները՝ պահպանողականները, ովքեր զբաղեցնում էին ղեկավար դիրքերը (գրադարանավար գերմանացի Մաղաքիան, նրա օգնական անգլիացի Բերենգարը և «գորշ կարդինալ» իսպանացի Խորխեն), չէին կիսում իտալացիների գաղափարները։ Կատարվածը բացահայտելու նպատակով Ուիլյամը և Ադսոնը գիշերը թաքուն մտնում են գրադարան։ Հերոսները թափառում են, հանդիպում են մարդկային մտքի համար ծուղակ հանդիսացող ուրվականների։ Առաջին ներթափանցումը ոչինչ չի տալիս։ Դժվարությամբ դուրս գալով գրադարանից, հերոսները սկսում են կասկածել իրենց ուժերին և որոշում են հանելուկը բացահայտել «դրսից»։

qwyu76g9brxlto8a - Բոլոր ժամանակների ամենալավ դետեկտիվներից 5-ը

Սևն ու արծաթե

հեղինակ՝ Պաոլո Ջորդանո

Այս խորը և ցնցող սյուժեով վեպի կենտրոնական հերոսը Սինյորա Ա.-ն է, մի այրի, որը ծառայում է  պատմությունը պատմողի և նրա կնոջ՝ Նորայի ընտանիքում, իսկ նրանց որդու լույս աշխարհ գալուց հետո՝ դառնում է փոքրիկի դայակը: Շուտով, Սինյորա Ա.-ն դառնում է ամուր հենարան և ընտանիքի անդամ` փրկելով այս երիտասարդ ընտանիքը կազմալուծումից:

Պաոլո Ջորդանոյի վեպը ինքնակենսագրական է. «Սինյորա Ա.-ն իսկապես ներկա էր իմ կյանքում: Նա մի քանի տարի անցկացրեց իմ տանը, ընտանիքիս հետ, ապա ստիպված էր լքել մեզ: Այս գիրքը ոգեշնչված է նրա պատմությունից: Այն ընկալեք որպես հարգանքի տուրք նրան, որպես հնարավորություն այս կնոջն ավելի երկար պահելու իմ հիշողության մեջ»:

«Սև և արծաթե» վեպը, որը համաշխարհային սենսացիա դարձավ (2014 թ.), ցույց է տալիս սիրո ուժն ու փխրունությունը` ընթերցողին ստիպելով մտածել, թե ուրիշ մարդիկ ինչ դեր են խաղում իրենց կյանքում:

copertina p giordano - 5 բեսթսելլեր՝ ժամանակակից իտալական գրականությունից

 

1 2

fastnews-ads-banner