Logo

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [4]

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 05.03.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Untitled 2ֆ - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [4]

Ասեք ո՞ւմ եք «follow» անում ինստագրամում, ասենք՝ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, քանի որ երբեմն մեր հետաքրքրությունների մասին պատմում են հենց այն էջերը, որոնց հետևում ենք սոցիալական ցանցերում: Այսուհետ պարբերաբար կներկայացնենք ինստագրամյան էջեր, որոնց #արժեհետևել, ի դեպ, օգտագործելով այս հաշթեգը, մեզ կօգնեք և՛ տեղեկանալ մեր ընթերցողի նախասիրությունների մասին, և՛ լինել ինստագրամյան թրենդների զարկերակին՝ բաց չթողնելով ոչինչ:

Եվ այսպես, 5 էջ, որին #արժեհետևել ինստագրամում:

Travel

@eljackson

Sam-ը ֆինլանդացի լուսանկարիչ է, որը բնակվում է Նորվեգայում: Լուսանկարիչն ու կինը՝ @hilvees-ը ճանապարհորդելու խենթ սիրահարներ են: Զույգի  ինստագրամի էջը վարակում է իր հրաշագեղ բնապատկերներով և ռոմանտիկ լուսանկարներով, որոնք արվել են Սկանդնավիայում և դրանից դուրս:

Capture44 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [4]

Capture333 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [4]

Capture7777 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [4]

Style

@lovelypepa

Alexandra Pereira-ն հիմնադիրն ու կրեատիվ տնօրենն է @lovelypepacollection բլոգի: Մասնագիտությամբ իրավաբանը հաջողության է հասել նաև սոցիալական մեդիայի և նորաձևության ոլորտում՝ հիմնելով սեփական բլոգն ու օնլայն խանութը: Աղջկա ինստագրամի էջը ողողված է լայֆսթայլ լուսանկարներով, որոնք հիմնականում նրա հայրենիքից՝ Իսպանիայից են: lovelypepa-ն ոչ միայն ներկայացնում է սեփական ոճն ու ապրելակերպն իր բլոգում, այլև համագործակցելով տարբեր բրենդների հետ՝ նաև գումար է աշխատում: «Սիրում եմ կակտուսներ և հավատում եմ միաեղջյուրներին» գրված է աղջկա ինստագրամի անձնական նկարագրության հատվածում:

 

 

Capture333333 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [4]

Capture333333 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [4]

Capture333333333333333333333 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [4]

1 2

fastnews-ads-banner