Ասեք ո՞ւմ եք «follow» անում ինստագրամում, ասենք՝ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, քանի որ երբեմն մեր հետաքրքրությունների մասին պատմում են հենց այն էջերը, որոնց հետևում ենք սոցիալական ցանցերում: Այսուհետ պարբերաբար կներկայացնենք ինստագրամյան էջեր, որոնց #արժեհետևել, ի դեպ, օգտագործելով այս հաշթեգը, մեզ կօգնեք և՛ տեղեկանալ մեր ընթերցողի նախասիրությունների մասին, և՛ լինել ինստագրամյան թրենդների զարկերակին՝ բաց չթողնելով ոչինչ:
Եվ այսպես, 5 էջ, որին #արժեհետևել ինստագրամում:
Travel
@doyoutravel
Jack և Lauren զույգը ներկայացնում է իր օնլայն խանութը, որտեղից սակայն կարող եք գնել միայն լուսանկարչությանը վերաբերող «գործիքներ»: Զույգն իր ինստագրամի էջում, բացի այն, որ ներկայացնում է ցնցող լուսանկարներ իր ճանապարհորդություններից, հուշում է նաև, թե ինչպե՞ս կարող եք մշակել ձեր լուսանկարները և ստանալ նույնատիպ արդյունք: Jack Morris-ը @doyoutravelxgypsealust.com կայքում ներկայացնում է ճանապարհորդական Befor&After լուսանկարներ, որոնք մշակված են Adobe ընկերության գրաֆիկական խմբագիր Lightroom ծրագրով: Ծրագիրը նախատեսված է թվային լուսանկարների հետ աշխատելու համար: Հետևելով Jack-ի ինստագրամյան էջին՝ կկարողանաք բացահայտել նոր տարածքներ երկիր մոլորակից, ձեր լուսանկարներում ներդնել տարբեր ֆիլտրեր: Միայն զգուշացնենք, որ լուսանկարչությանը վերաբերող գործիքներից օգտվելու համար պետք է վճարեք:
![5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [5] Capture2 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [5]](https://www.vivaronews.am/wp-content/uploads/2018/03/Capture2.jpg)
![5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [5] Capture1 1 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [5]](https://www.vivaronews.am/wp-content/uploads/2018/03/Capture1-1.jpg)
![5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [5] Capture3 - 5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [5]](https://www.vivaronews.am/wp-content/uploads/2018/03/Capture3.jpg)

