«Փախուստ Շոուշենկից»
իլմի սյուժեի կենտրոնում է Էնդի Դյուֆրեյն անունով մի բիզնեսմեն: Էնդիին անհիմն մեղադրում են կնոջ ու սիրեկանի սպանության մեջ և դատապարտում ցմահ բանտարկության՝ ամենամռայլ ու դաժան բանտերից մեկում՝ Շոուշենկում: Էնդիի բախտը բերում է. բանտում նա ծանոթանում և ընկերանում է Ռեդ անունով մի սևամորթի հետ: Էնդին բանտի տնօրենին օգնում է իրավաբանական ու ֆինանսական հարցերում: Դյուֆրեյնն ամեն կերպ պետք է ապացուցի իր անմեղությունը: Կհաջո՞ղվի նրան անել դա, թե՞ միակ լուծումը փախուստն է: Ֆիլմը նոմինացվել է Օսկարի՝ 7 անվանակարգերում, բայց չի հաղթել: Այնուամենայնիվ, այն 20-րդ դարի ամենաստացված ու սիրված ֆիլմերի շարքում է, իսկ ըստ հեղինակավոր IMDb կայքի՝ ամենադիտված ֆիլմը:
Ֆիլմի հիմքում է Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյվորթն ու փրկություն Շոոշենկից»գիրքը:
Վիկտորյա

Իսպանիայում բնակվողՎիկտորյա անունով աղջիկը, որն ընդամենը 3 ամիս առաջ տեղափոխվել է Բեռլին, աշխատում է սրճարանում։ Նա ոչ մեկին չի ճանաչում այս քաղաքում և չի տիրապետում գերմաներենին։ Առավոտյան ժամը 4-ին թողնելով ակումբը՝ նա ծանոթանում է չորս երիտասարդների հետ, որոնց ակումբ չեն թողնում մտնել։ Նրանք առաջարկում են աղջկան զբոսնել իրենց հետ, և աղջիկը համաձայնում է։
Քաջ սիրտը

Իրադարձությունները տեղի են ունենում 13-րդ դարում՝ Շոտլանդիայում: Գլխավոր հերոսը՝ Ուիլյան Ուոլասը, մանուկ հասակում կորցնում է հորը և նրա հորեղբայրը ստիպված է լինում երեխային իր հետ վերցնել: Երեխան ստանում է լավ կրթություն, մարզվում է և մեծանում իսկական տղամարդուն վայել ձևով, և մի գեղեցիկ օր որոշում է վերադառնալ հայրենիք: Ուիլյամը ցանկանում էր ընտանիք կազմել և երջանիկ լինել, բայց երբ նրա հարսնացուին ապանում են՝ նա որոշում է միանալ թագավորի բանակին և կռվել անգլիացիների դեմ:
«Տարվա Եղանակները»

Ընդհամենը 28 րոպեում ռեժիսորը փորձել է խոսել անչափ կարևոր թեմաների մասին: Ֆիլմը լեռներում ապրող հովիվների մասին է, որոնք փորձում են իմաստավորել կյանքը, և չնայած կյանքի կողմից հասցրած բոլոր հարվածների, շարունակում են սիրել այն և հուսալ, որ վաղն արեգակն ավելի պայծառ կշողա: Հանճարեղ Փելեշյանը խոսել է մարդկանց և բնության միջև առկա հակասությունների, երբեմն հանդիպող ներդաշնակության և այնուամենայնիվ կյանքի անսահման գեղեցկության մասին. չէ որ մեզ բոլորիս էլ ապրելու միայն մեկ կյանք է տրված…
«Ապոկալիպսիս»

Այս ֆիլմում Գիբսոնը ցույց է տալիս մայաների քաղաքակրթության անկումը իր` «Ապոկալիպսիս» հրաշալի ֆիլմում, որի սցենարիստն է, ռեժիսորը և պրոդյուսերը: Յագուարի Թաթը (Ռուդի Յանգբլադ) և իր համագյուղացիներն ապրում են խաղաղ կյանքով մինչև որ վայրի ու դաժան հարձակումը տակնուվրա է անում նրանց աշխարհը: Սա հուզիչ պատմություն է մարդկանց մասին, ովքեր ապրում են բնության հետ խաղաղության և ներդաշնակության մեջ:

