11.22.63
Գլխավոր հերոսը անգլերենի ուսուցիչ է, որը հնարավորություն է ստանում ճանապարհորդել ժամանակի մեջ: Այսպիսով նա թողնում է իր սովորական կյանքը և հայտնվում հեռավոր 1958 թվականին, որպեսզի հետագայում փորձի կանխել նախագահ Քենեդիի սպանությունը:

Եվ ոչ ոք չկար / И никого не стало / And Then There Were None
Ութ անծանոթ անձինք Օնիմ ամուսինների հրավերով հայտնվում ենմի հոյակապ ամրոցում, որը գտնվում է կղզում: Հավաքվելով մեծ սեղանի շուրջ՝ հյուրերը զարմանքով իմանում են, որ սեփականատերերը տանը չեն, և այստեղ ապրող միակ մարդիկ ծառայողներն են: Հենց նրանք են միացնում են մի ձայնագրություն, որը բոլորին մեղադրում է սպանությունների մեջ: Անհայտ ձայնը բոլորին խոստանում է հանցագործությանը համապատասխան պատիժ: Հյուրերը, ովքեր չեն կարող լքել կղզին, թակարդում են: Ինչ-որ մեկը սկսում է հերթով սպանել բոլորին…

Գնացքի մեծ կողոպուտը / Великое ограбление поезда / The Great Train Robbery
BBC հեռուստաալիքի այս սերիալը մի տեսակ վերակառուցում է Գլազգո-Լոնդոն փոստային գնացքի հայտնի կողոպուտի պատմությունը, որը տեղի է ունեցել 1963 թվականի օգոստոսի 8-ին: Հանցագործների հանցախումբը 1963 թվականի օգոստոսին որոշեց ոտնձգություն կատարել Նորին Մեծության գնացքի վրա և այդպիսով 2.6 միլիոն բրիտանական ֆունտի «շահույթ» ստացավ:


