Logo

5 կարճ ու լավ վեպեր հայ գրողներից, որ կկարդաք 1-2 օրում

Հեղինակ
tigran5
00:00 / 06.08.2021ՄՇԱԿՈՒՅԹ
կարճ գիրք - 5 կարճ ու լավ վեպեր հայ գրողներից, որ կկարդաք 1-2 օրում

Մարդիկ հաճախ են ասում՝ ժամանակ չունենք գիրք կարդալու համար: Արդարացո՞ւմ, թե՞ իրոք այդպես է:

Ամեն դեպքում այս հոդվածով փորձել ենք առանձնացնել 5 լավ վեպեր, որոնք կարող եք կարդալ մեկ-երկու օրում:

 

«Կարմիր». Հովիկ Աֆյան

Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:
Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:

56350748sy475 - 5 գիրք հայ գրողներից, որ հավակնում են Եվրոպական Միության գրական մրցանակին

«Ցտեսություն, Ծիտ». Արամ Պաչյան

 

«Ցտեսություն, Ծիտը» հայ արձակագիր Արամ Պաչյանի վեպն է։ Առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին։ Ցտեսություն, Ծիտ» վեպի երկրորդ հրատարակությունը տպագրվել է հեղինակի մասնակի վերամշակումից հետո։ Հրատարակել է 2017 թվականին։ Այս հրատարակության մեջ հեղինակը հավելել է նաև վերջաբան։

Խախտելով տարածության և ժամանակի բնագրային օրենքները` երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի առաջին «Ցտեսություն, ծիտ» վեպը ինքնաստեղծվում և կազմաքանդվում է հենց ընթերցանության ընթացքում, ընթերցողի ամիջական մասնակցությամբ: Ոճական հանդուգն լուծումներով և կտրուկ անցումներով լեզվական հյուսվածքաշերտի անվերջ ձևափոխմամբ վեպը պատկերում է մի բեկոր` ուր երիտասարդ հերոսները բախվելով դեսպոտիզմի դաժան իրողությանը, սահմանում են կյանքի այնպիսի ձևեր, այնպիսի հարաբերություններ, ուր տրամաբանությանը փոխարինում է կեցության անգիտակցական հոսքը: Բանակից զորացրված 28 ամյա զինվորի հալուցինացիաները միմյանց միջով բացվող պատուհաններ են, որոնք վերադարձի և վերջնական հրաժեշտի բացառիկ հնարավորություն են ընձեռում նրան: Բայց այս վերադարձը ոչ թե անցյալը լոկ արտացոլելուն և վերարժևորելուն է միտված, այլ գեղեցկության ակնթարթները հավերժացնելուն և պահպանելուն: Այս վերադարձը որոնումն է, կարոտը և հպումը հիանալու կարողության կորստի, թեկուզ մի աշխարհում, որտեղ կյանքն ու մահը խնդիրներ չեն այլևս: Սիրելով Կլոդ Սիմոնի, Կոստան Զարյանի, Պետեր Հանդկեի, Ֆիլիպ Ռոտի, Իտալո Կալվինոյի ստեղծագործությունները, երիտասարդ արձակագիրը շարունակում է համաշխարհային գրականության լավագույն ավանդույթները` փորձելով պատկերել և ստեղծել սեփական էսթետիկան, որի համարձակ դրսևորումը «Ցտեսություն, Ծիտ» վեպն է:

Ցտեսություն Ծիտ 01 - 5 կարճ ու լավ վեպեր հայ գրողներից, որ կկարդաք 1-2 օրում

«Երկնքից երեք խնձոր ընկավ». Նարինե Աբգարյան

Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից  ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ  արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության  առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը,  պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։

Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ:

ff115b8d9bfb6cfb24e26767d1a2629d - 5 կարճ ու լավ վեպեր հայ գրողներից, որ կկարդաք 1-2 օրում

«Կասկադ 6․15». Մարիաննա Հակոբյան

Սեր և վայելք, երջանկության սպասում ու հիասթափություն, տառապանք ու հոգևոր վերածնունդ. «Կասկադ. 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը: Սիրելիից բաժանման ցավի մեջ բացահայտում սիրո ու հոգեկան ներդաշնակության հասնելու գաղտնիքը: Հոգեբանական նուրբ անցումներով ու հումորով գրված այս վեպում մեր իրականությունն ու կյանքը գծագրվում են հետաքրքիր մանրամասներով, հակասական, բայց համակրելի կերպարներով ու երևանյան հարազատ պատկերներով: Ծանոթ խնդիրները նոր ու անսպասելի լուծումներ են ստանում, որոնք կգրավեն ու կմոտիվացնեն ընթերցողին:

978 9939 68 889 3 960x1496 - 5 կարճ ու լավ վեպեր հայ գրողներից, որ կկարդաք 1-2 օրում

«Լուր չկա». Գուրգեն Խանջյան

Երևանյան հիպիներ` սեքս, թմրանյութեր, ազատություն… Վեպը ժամանակների սահմանին հայտնված մարդկանց մասին է: Սահման, որտեղ չկան փշալարեր, սահմանապահներ, ճանապարհային նշաններ, և որտեղ սահմանախախտման արարքը զրկված է վեհությունից: Արվեստագետն այլևս սովորական մարդ է` թերևս միայն դրանով տարբրվող արտառոցների հասարակությունից:33012124. SX318  - 5 կարճ ու լավ վեպեր հայ գրողներից, որ կկարդաք 1-2 օրում

 


fastnews-ads-banner