Logo

5 սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 04.08.2017ՄՇԱԿՈՒՅԹ
download 9 - 5 սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

Ասյօր կան շատ հայտնի սերիալներ, որոնք նայում են բոլորը և որոնց մասին խոսում են ամենուր: Սակայն կան և այնպիսի սերիալներ, որոնց մասին քչերը գիտեն, բայց որոնք շատ հետաքրքիր են և որակյալ: Այս հոդվածով ձեզ ենք ներկայացնում հենց այդպիսինները:

1. Հարված և վրիպում//Hit & Miss//Мимо цели, 2012

Տրանսսեքսուալ Միան պրոֆեսիոնալ մարդասպան է: Մի օր նա իր վաղեմի ընկերուհուց նամակ է ստանում: Ընկերուհին մահացու հիվանդ է և Միային հայտնում է այն մասին, որ 11 տարի առաջ որդի է ունեցել Միայից և խնդրում է վերջինիս հոգ տանել որդու մասին: Միան որոշում է մեկնել ընկերուհու մոտ՝ տեսնելու որդուն: Շուտով պարզվում է, որ քիլլերը պիտի որդեգրի ոչ միայն իր որդուն, այլ ևս 3 երեխաների…

2. Մայրս և ուրիշ անծանոթներ//My Mother and Other Strangers//Моя мать и другие незнакомцы,2016

Հյուսիսային Իռլանդիա, 1943 թ.: Քոյնների ընտանիք՝ ամուսիններ և երեք երեխա: Նրանք ապրում են խաղաղ, միապաղաղ կյանքով: Սակայն կյանքը փոխվում է, երբ իրենց տան մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանում տեղակայվում են 4000 ամերիկացի զինվորներ: Նոր մարդիկ, նոր տպավորություններ, սիրային պատմություններ, դավաճանություններ, բնություն և գեղեցիկ տեսարաններ:

3. Բժիշկ Ֆոսթեր/ Doctor Foster/ Доктор Фостер, 2015

Բժիշկ Ֆոսթերն ապրում է երջանիկ և իդեալական կյանքով. սիրող ամուսին, լավ որդի, սիրելի աշխատանք՝ մինչ այն պահը, երբ նա ամուսնու հագուստի վրա ուրիշ կնոջ մազ է գտնում… Մտատանջություններ, կասկածներ, ապացույցներ, թաքուն հետապնդումներ. այս ամենը լավ ավարտ ունենալ չի կարող… Արժէ՞ ճիշտն իմանալ, թե՞ լավ է ապրել երջանիկ անգիտության մեջ:

4. Տասներեք//Thirteen//Тринадцать, 2016

13-ամյա Այվիին գողացել  են: Նրա ընտանիքը երկար տարիներ փնտրում է աղջկան և գտնել չի կարողանում: 13 տարի անց աղջիկը կարողանում է փախչել այն տանից, որտեղ իրեն շատ դաժան պայմաններում են պահել: Ընտանիքի անդամներն ուրախ են, որ աղջիկը ողջ է և վերադարձել է, բայց կարո՞ղ են իրենք նոր անդամ ընդունել ընտանիք: Իսկ Այվին կարո՞ղ է լիիրավ անդամ զգալ այն տանը, որտեղից հեռացել է մանուկ հասակում: Եվ առհասարակ, գուցե նա ավելի կապված և հարազատ է այն մարդուն, ում հետ ապրել է այդ 13 տարիները… Ետ կվերադառնա՞ նա իր բանտախուց, որն ավելի հարազատ է իրեն, քան սեփական ընտանիքը…

5. Կարմիր վրանը//The Red Tent//Красный шатер, 2014

Ամերիկյան մինի-սերիալ, որը բաղկացած է երկու մասերից: Այն հինկտակարանյան թեմաներով է. Հակոբի և Լիայի միակ դուսր Դինան պատմում է իր և ընտանիքի պատմությունը: Հին Կտակարանից հայտնի պատմություններ Հակոբի, նրա կնոջ, որդիների և Օրենքների մասին: «Կարմիր վրանն» այն վայրն է, որտեղ կանայք առանձնանում էին, երբ անմաքուր էին համարվում՝ դաշտանի օրերին, ծննդաբերելիս: Այստեղ միայն կանայք մուտք ունեին, նրանք միասին կիսվում էին զանազան գաղտնիքներով, հոգսերով և հետաքրքիր պատմություններով:

 


fastnews-ads-banner