Թագուհիների մասին սերիալներ շատ են նկարվել ու նկարվում, նրանց կյանքը հետաքրքիր է բոլորին: Իրական դեպքեր և դեմքեր, իրական խարդավանքներ և իրական սեր, դավաճանություններ, հաղթանակներ ու տառապանքներ… Ահա այս ամենի մասին են մեր առանձնացրած սերիալները:
The Great / Великая
Աղքատացած գերմանացի իշխանի դուստր Սոֆիան ամուսնանում է Ռուսաստանի կայսր Պետրոս III-ի հետ և դառնում կայսրուհի Եկատերինա II: Սկզբում, մաքուր և պայծառ սիրո հույսերով լի, աղջիկը շուտով հիասթափվում է թագավոր ամուսնուց՝ որպես անձ և որպես տիրակալ, և մինչ նա անդադար խնջույք կազմակերպելով պալատում զվարճանում է բանկետներով, որս է անում, երիտասարդ կայսրուհին սկսում է ծրագրեր կազմել, թե ինչպես է պետք կառավարել Ռուսաստանը:

Victoria / Виктория
Սերիալը պատմում է Վիկտորիայի թագավորության վաղ տարիների մասին՝ 1837 թվականին նրա գահակալության պահից, առաջին քայլերի մասին՝ իր պարտականությունները լիովին չհասկացող քմահաճ դեռահասից մինչև առաջին արքայազն Ալբերտի հետ ամուսնություն անցումը: Բուքինգեմյան պալատ, Եվրոպական երկրների միջև բարդ հարաբերություններ, պատերազմներ, պալատական վարքուբարք, ընդունված ավանդույթներ, օրենքներ ու այդ ամենի կենտրոնում է նոր թագուհին՝ Վիկտորիան:


