The Crown / Корона
2016-ի նոյեմբերին Netflix-ը աշխարհին ներկայացրեց The Crown սերիալը: Մի քանի ամսվա ընթացքում այն շահեց Ոսկե Գլոբուսը և ճանաչվեց լավագույն դրամատիկական սերիալ: Սերիալը պատմում է Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մասին՝ 1947 թվականին նրա հարսանիքից մինչ օրս:
Ընդհանուր առմամբ նախատեսված է վեց սեզոն՝ յուրաքանչյուրից տասը դրվագով: Ռեկորդային 130 միլիոն դոլար է ծախսվել միայն առաջին սեզոնի նկարահանումների համար. դերասանական կազմ,ը հարուստ դեկորացիաները և շքեղ ինտերիերը պահանջում էին մեծ ներդրումներ Netflix-ից: The Crown-ի յուրաքանչյուր տեսարան նկարահանվում է մանրուքների մեծ ուշադրություն դարձնելով: Օրինակ, դեկորատորները Բուքինգհեմյան պալատի կրկնօրինակը գրեթե ամբողջությամբ կառուցել են: Ահռելի միջոցներ են ծախսվել ռեկվիզիտների վրա: Համեստ հաշվարկով սերիալում ներգրավված է եղել յոթ հազար պատմական տարազներ: Դրանցից շուրջ 350-ը ձեռագործ աշխատանքներ են՝ հատուկ հեռուստանախագծի համար: Թագուհու հարսանեկան զգեստի միայն մեկ կրկնօրինակը ստեղծելու համար պահանջվել է գրեթե երկու ամիս և 35 հազար դոլար: Այն էկրանին է հայտնվում միայն առաջին դրվագում և ընդամենը մի քանի րոպե:

The White Queen / Белая королева
Երեք տարբեր և միևնույն ժամանակ հավակնոտ կանանց պատմությունը, որոնք ձգտում են իշխանության հասնել ցանկացած եղանակով՝ Էլիզաբեթ Վուդվիլ, Մարգարիտ Բոֆոր և Էն Նևիլ… Ինչի՞ են ունակ նրանք հանուն իշխանության, ի՞նչ դեր ունի սերը նրանց կյանքում, ովքե՞ր են զոհ գնալու փառքին ու իշխանության ձգտմանը, իսկ ովքե՞ր են տրվելու սիրո ուժին:

Королева Марго
Ֆրանսիական Վալուա դինաստիայի կառավարման անկման պատմությունը՝ լի դրամայով, կրոնական հակասություններով, պալատական և սիրային ինտրիգներով: Ալեքսանդր Դյումայի համանուն վեպի հիման վրա նկարահանված այս ռուսական սերիալը կհմայի իր դրամատիզմով, դերասանական կազմի ընտրությամբ և շքեղ դեկորացիաներով:


