Ռեփ-արտիստ 50 Cent-ի (իսկական անունը՝ Քերթիս Ջեքսոն) նախկին սիրեկանը ՝ նրա որդու՝ մոդել Դաֆնի Ջոյի մայրը, մեղադրել է արտիստին բռնաբարության մեջ։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր օգտահաշվում:
Մեղադրանքներին արձագանքել է արտիստի ներկայացուցիչը: Հաղորդագրության մեջ 50 Cent-ը Ջոյի խոսքերն անվանել է սուտ, ինչպես նաև նշել է, որ աղջիկն այսկերպ ձգտում է իրենց ընդհանուր որդու միանձնյա խնամակալությանը հասնելուն:
Instgarm-ի իր աքաունթում երաժիշտը նաև հայտնել է, որ մոդելը նման հայտարարություններով ձգտում է մտերմանալ իր հետ՝ ևս մեկ երեխա ունենալու ակնկալիքով։



