Logo

50 Cent-ը կնկարահանվի տիկտոկերների մասին սարսափ ֆիլմում

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:10 / 14.07.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
50 Cent

Ռեփեր 50 Cent-ը կնկարահանվի «Skill House» սարսափ ֆիլմում: Ֆիլմն այն մասին է, թե ինչի են բլոգերները պատրաստ հանուն հաջողության և փառքի, հայտնում է Deadline-ը։

Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Ջոշ Սթոլբերգն է՝ հայտնի սարսափ ֆիլմերի հեղինակ՝ «Spiral: From The Book of Saw» (2020), «Saw 8» (2017), «Piranha 3D» (2010), «Sorority Row» (2009): «Skill House»-ը կլինի նոր ֆիլմաշարի առաջին ֆիլմը: Այն այժմ նկարահանվում է Լոս Անջելեսում՝ TikTok-ի Sway House-ի տարածքում:

«Ռեփի և հիփ-հոփ երաժշտության համաշխարհային խորհրդանիշից մինչև գործարար, դերասան, գրող և պրոդյուսեր, եթե որևէ մեկը գիտի, թե ինչպես խախտել սահմանները, ապա դա 50 Cent-ն է», - ասում է ֆիլմի պրոդյուսերը: 

fastnews-ads-banner