Logo

50-ն անց հայտնի կանայք, որոնք երբեք պլաստիկ վիրահատության չեն դիմել

18:02 / 02.07.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Իզաբելլա Ռոսելինի, 72 տարեկան

Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է, որ երբեք չի համաձայնի պլաստիկ վիրահատություններին։ Ահա Իզաբելլայի բաղադրատոմսը երիտասարդության համար՝ բնական արտադրանք և լավ դեմքի կրեմ:

Շերոն Սթոուն, 66 տարեկան

Դերասանուհին շաբաթական 4-5 անգամ մարզվում է և դեմքի քսուքներ է գնում դեղատնից։ Հարցազրույցներից մեկում դերասանուհին պնդել է, որ երբեք պլաստիկ վիրահատություն չի արել։

Բրուկ Շիլդս, 59 տարեկան

Մոդելն ու դերասանուհին խոստովանել է, որ փորձել է բոտոքս, բայց արդյունքը դուր չի եկել։ Բրուկը չի ցանկանում տեսնել վիրաբույժի. նա վախենում է, որ վերջում կնմանվի Ջոկերին:

Սալմա Հայեկ, 57 տարեկան

Տարբեր հարցազրույցներում դերասանուհին ասել է, որ երբեք պլաստիկ վիրահատություն չի արել։ 

Ջոդի Ֆոսթեր, 61

Ջոդի Ֆոսթերը կարծում է, որ ժամանակակից հասարակությունը ստիպում է կանանց անբնական ձևափոխվել՝ համաձայն նորաձևության չափանիշների։ Դերասանուհին դեմ է պլաստիկ վիրահատություններին ու չի վախենում կնճիռներից։

Սիգուրնի Ուիվեր, 74 տարեկան

Դերասանուհին վերջերս ասել է, որ հաճույք է ստանում ծերությունից, իսկ կնճիռների մեջ սարսափելի բան չկա։

Սինդի Քրոուֆորդ, 58 տարեկան

Սուպերմոդելը խնամում է իր մաշկը և պարբերաբար մարզվում։ Սինդին սիրում է  դիմակներ, արևապաշտպան և խոնավեցնող միջոցներ:

Մերիլ Սթրիփ, 74 տարեկան

Մերիլ Սթրիփը միշտ ասում է, որ դեմ է պլաստիկ վիրահատություններին։ Նրա արտաքինը վկայում է, որ կանայք նման են նուրբ գինու. տարիքի հետ նրանք միայն լավանում են:

fastnews-ads-banner