Կրկին սեպտեմբերի 1-ն է և այդ առիթով առանձնացրել ենք 5 ֆիլմ դպրոցական և ուսանողական տարիների մասին, որոնք կարող են և՛ հաճելի նոստալգիա առաջացնել, և՛ իրական էքզիստենցիալ սարսափի հանգեցնել։
1. Les Choristes
Ֆրանսիա, 1949 թ.: Աշխատանք գտնելու հուսահատ երաժշտության ուսուցիչ Կլեման Մաթյոն հայտնվում է դեռահասների գիշերօթիկ դպրոցում: Այնտեղ նա տեսնում է, թե ինչ դաժան «դաստիարակչական միջոցների» է դիմում այս հաստատության ռեկտոր Ռաշանը։ Ինչքան Ռաշանը ծաղրում է տղաներին, այնքան նրանք ավելի ագրեսիվ են դառնում։
Բնավորությամբ բարեսիրտ Մաթյոն վրդովված է այս մեթոդներից, բայց նա չի կարողա բացահայտ բողոքել։ Բայց մի օր նա՝ բազմաթիվ երաժշտական ստեղծագործությունների հեղինակը, (որոնք համեստորեն թաքցնում է իր սենյակում), մի հրաշալի միտք է ունենում՝ ստեղծել դպրոցական երգչախումբ։
2. Dead Poets Society

Ջոն Քիթինգը ամերիկյան քոլեջի անգլերենի նոր պրոֆեսորն է: Այն, ինչ նրան տարբերում է ուսուցիչների մեծ մասից՝ հաղորդակցման ձևն է, էքսցենտրիկ պահվածքը և ուսումնական ծրագրի նկատմամբ թեթևությունը:
Մի օր նա ներկայացնում է «Dead Poets Society»-ի գաղտնիքը: Այդ պահից սկսած աշակերտներից յուրաքանչյուրը փորձում է ձեռք բերել իր սեփական ձայնը անդեմ երգչախմբում, նայել շրջապատող աշխարհին ՝ բարձր ցատկելով մոխրագույն դպրոցի ցանկապատի վրայով:
3. Detachment

Հենրի Բարթը փոխարինող ուսուցիչ է, ով ժամանակավոր հանձնարարություն է ստացել: Այս անգամ նա պետք է անգլերեն և գրականություն դասավանդի «անֆունկցիոնալ» դպրոցում, որտեղ դասախոսների հասցեին անպարկեշտ խոսքերն ու վիրավորանքները սովորական երևույթ են։
4. Coach Carter

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, որը տեղի է ունեցել 1999 թվականին՝ Կալիֆորնիայի Ռիչմոնդ քաղաքում։ Ավագ դպրոցի բասկետբոլի մարզիչ Քեն Քարթերը աննախադեպ որոշում է կայացրել միջմրցաշրջանի ընթացքում՝ արգելելով անպարտելի խաղացողներին խաղադաշտ դուրս գալ՝ դպրոցի առարկաների վատ արդյունքների պատճառով: Արդյունքում թիմը բաց է թողել առաջնության երկու խաղ, իսկ երիտասարդ բասկետբոլիստներին արգելվել է մուտք գործել մարզադահլիճ, քանի դեռ նրանք չեն սկսել լավ սովորել: Քարթերի արարքը և՛ հավանության, և՛ սուր քննադատության է արժանացել խաղացողների ծնողների և դպրոցի ղեկավարության կողմից։ Թիմի անդամների թվում էր մարզչի որդին, ով հետագայում ընդունվեց հեղինակավոր ուսումնական հաստատություն։
5. Freedom Writers

Պատմություն Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքի դպրոցում դասավանդող անգլերենի ուսուցչի դժվար առօրյայի մասին: Նրա ուսանողները գրեթե ամբողջությամբ կտրված են առարկայից և կարծես նրանց համար անգլերենը բնավ մայրենի լեզուն չէ: Բացի այդ, Լոնգ Բիչը հայտնի է իր գանգստերական ավանդույթներով։


