Logo

5 գիրք + 5 ֆիլմ. Դավիթ Սարգսյան

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:01 / 04.08.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
null

Մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է լրագրող, հաղորդավար Դավիթ Սարգսյանը:


«Առանց Ժյուլ Վեռնի բարդ կլինի մարդ մեծանալ, «Վարդի անունը» ինձ հետաքրքրել է մասնագիտական առումով՝ որպես արևելագետ։ «Լաուտենզակ եղբայրները» սովորեցնում է չգայթակղվել առաջին հայացքից խիստ գայթակղիչ իրադարձությունների ժամանակ։ «Հրապարակն ու Աշտարակը» մարդկության պատմությունն է՝ ցանցերի լույսի ներքո։ Բարբարա Թաքմանն էլ պատմում է Եվրոպայի մասին Առաջին աշխարհամարտից առաջ՝  կոնկրետ դրվագների մեջ ցուցադրելով մարդկային ու հանրային մոլորություններ, որոնք միայն ավելի են մոտեցրել պատերազմը»,- VNews Culture-ի հետ զրույցում գրքերի իր ընտրությունը ներկայացրեց Դավիթը։ 

1. «Նավապետ Գրանտի որդիները»

Հեղ.՝ Ժյուլ Վեռն

«Նավապետ Գրանտի որդիները» ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի վեպն է, որն առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվել է 1868 թվականին: Վեպը կազմված է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրում գլխավոր հերոսները՝ լորդ (Էդուարդ) և լեդի (Էլեն) Գլենարվանները, մայոր Մակ-Նաբսը, Ժակ Պագանելը, Մերի և Ռոբերտ Գրանտները, Ջոն Մանգլսը նավապետ Գրանտին փնտրելիս ճանապարհորդում են Հարավային Ամերիկայում Պատագոնիայի միջով, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում` խիստ պահպանելով հարավային լայնության 37-րդ զուգահեռականը։

2. «Վարդի անունը»

Հեղ.՝ Ումբերտո Էկո

Ումբերտո Էկոյի մեծ բեսթսելերը՝ «Վարդի անունը» (1980), որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկն է համարվում: 

3. «Լաուտենզակ եղբայրները»

Հեղ.՝ Լիոն Ֆոյխտվանգեր 

Լիոն Ֆոյխտվանգեր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Լաուտենզակ եղբայրները» պատմավեպին բնորոշ է խիստ արդիականությունը, իսկ իրական պատմական դեպքերն ու մարդիկ է՛լ ավելի կոնկրետություն ու խորություն են հաղորդում տեղի ունեցող իրադարձությունների սոցիալ-քաղաքական վերլուծությանը։ 

4. «Հրապարակն ու Աշտարակը»

Հեղ.՝ Նիլ Ֆերգյուսոն

Հրապարակն ու Աշտարակը

21-րդ դարը հայտարարվել է Ցանցերի դար։ Այս գրքում Նիլ Ֆերգյուսոնը փաստարկում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչև կերակրաշղթա, տոհմածառից մինչև մասոններ։ Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքևում տարածվող քաղաքի հրապարակում էր...

5. «Եվրոպան՝ աղետից առաջ»

Հեղ.՝ Բարբարա Թաքման

The Proud Tower A Portrait of the World Before the War 1890 1914: Barbara  W. Tuchman: 9780345405012: Amazon.com: Books

Եվրոպան 20-րդ դարի գլոբալ աղետներից մեկի շեմին է, որը սարսափելի զոհեր ունեցավ՝ հերթական անգամ վերագծելով պետությունների սահմաններն ու ամբողջ ժողովուրդների ճակատագիրը։

Մեծ Բրիտանիայի դանդաղ անկումը, որը փորձում է կառչել վերջին վիկտորիանական մեծության մնացորդներից, և Գերմանական կայսրության պայքարը արևի տակ տեղ ունենալու համար:
Խայտառակ «Դրեյֆուսի գործը», որը գրգռեց բոլոր քաղաքակիրթ երկրներին, և միջազգային անարխիստական ​​շարժման աննախադեպ վերելքը։
Արիստոկրատիան դեռ ուժեղ և հզոր է, ժողովուրդը դեռ աղքատ է ու ընչազուրկ, բայց արդեն լսվում են առաջին ցնցումները՝ հրեշավոր երկրաշարժի նախանշանները, որոնք կկործանեն դարավոր կայսրությունները և ընդմիշտ կփոխեն համաշխարհային պատմության ընթացքը:

Սա այն աշխարհն է, որ ընթերցողի առաջ բացում է հանրահայտ գրող Բարբարա Թաքմանը:


Ֆիլմեր

«Վերջին տարիներին կյանքը դրդում է գրականության ու արվեստի մեջ փնտրել խավար ժամանակներում «ողջ» մնալու, խավարին բնորոշ անզուսպ հաճույքներից չգայթակղվելու, մարդկային հիմնարար արժեքներից չհեռանալու միջոցներ։ Այդ առումով, «Եղյայի գիրքը» հեշտ մարսվող ֆիլմերից է, որը ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ վերանում է պայմանական Աստվածաշունչը, ու ինչ է պետք անել նման իրավիճակում։ Մյուս 4 ֆիլմերը պատմական իրական իրադարձությունների մասին են՝ պատժմի անխուսափելիության, իշխանություն ունենալու դեպքում հույզերին չտրվելու կարևորության, իրական ու գործնական հայրենասիրության, իշխանության ու այլասերվածության մասին»,- ֆիլմերի 5-յակն է մեկնաբանում հաղորդավարը։ 

1. Եղյայի գիրքը / The Book of Eli, 2009

Աշխարհակործան աղետից հետո Եղյան մեն-մենակ շրջում է Ամերիկայում։ Նա արևմուտք է շարժվում Մահվան մայրուղով, մի առաքելությամբ, որը չի հասկանում ամբողջովին, բայց գիտի՝ պետք է ավարտին հասցնի։ Ուսապարկում այն գրքի վերջին օրինակն է, որը կարող է ակունք դառնալ վերածնված հասարակության համար, իսկ եթե սխալ ձեռք ընկնի՝ բռնակալի մուրճ։ Եղյան զենքը պատրաստ է պահում, իսկ գոյատևելու բնազդը՝ զգոն, երբ որոնումները նրան հասցնում են մի վայրի ամայուտ, որտեղ կատաղի պայքար է ծավալվում գրքին տիրել հավակնող խորամանկ զորավարի հետ։ «Հավատով ենք ընթանում և ոչ թե երևույթների վրա հիմնված», - մեջբերում է անում Եղյան Սուրբ գրքից։ Այս խոսքերն անսպասելի իմաստ և ուժ են ստանում։

2. «Եզրափակիչ» գործողությունը / Operation Finale, 2018

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 15 տարի անց ստեղծվում է հատուկ գործակալների թիմ, որը հետապնդում է Ադոլֆ Էյխմանին, որը պատասխանատու է «Հրեական հարցի վերջնական լուծման» համար։

3. 13 օր / Thirteen Days, 2000

1962 թվականի հոկտեմբերին տասներեք օր աշխարհը կանգնած էր սարսափելի աղետի եզրին: Ամբողջ աշխարհում մարդիկ անհամբեր սպասում էին երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի քաղաքական, դիվանագիտական ​​և ռազմական առճակատմանը, որոնք միմյանց նետեցին ատոմային ապոկալիպտիկ մարտահրավեր։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Սպիտակ տնից, որտեղ զինվորականներն ու քաղաքական գործիչները բուռն բանավեճեր են վարում, մինչև Կուբայի երկինք, որտեղ ամերիկյան լրտեսական ինքնաթիռները վերահսկում են խորհրդային հրթիռների տեղակայումը, և օվկիանոսներ, որտեղ ամերիկյան և խորհրդային նավերը պատրաստ են ցանկացած պահի միանալու մարտին...

4. Լրտեսը / The Spy, 2019

Իսրայելի հետախուզության աշխատակից Էլի Քոհենը 1960-ականներին ապրել է Դամասկոսում և իր կերպարը կայծակնային արագությամբ փոխելու տաղանդի շնորհիվ կարողացել է ներթափանցել սիրիական կառավարությանը մոտ գտնվող շրջանակներ։

5. Փոխնախագահը / Vice, 2018

Երբ փողն ու կապերը կառավարում են աշխարհը, մեկ մարդ կարող է անսահման ազդեցություն ունենալ: Համոզելու եզակի շնորհը, աչքի ընկնող միտքը և իշխանության ամենաբարձր մակարդակների հասանելիությունը թույլ տվեցին նրան դառնալ տիկնիկավար տերությունների շարքում: Մնալով ստվերային խաղացող՝ նա ընդմիշտ փոխեց պատմության ընթացքը...

fastnews-ads-banner