Logo

8 կենսագրական ֆիլմեր, որոնք հավանել են նաև նրանք, որոնց մասին են այդ ֆիլմերը

Հեղինակ
tigran5
00:00 / 16.11.2021ՍՊՈՐՏ
1636619567 2 - 8 կենսագրական ֆիլմեր, որոնք հավանել են նաև նրանք, որոնց մասին են այդ ֆիլմերը

Ֆիլմ նկարահանել ոչ թե հորինված, այլ իրական կերպարի մասին, և նույնիսկ նրա մասին, ով ողջ ու առողջ է և անպայման դիտելու է այդ ֆիլմը, չափազանց դժվար և պատասխանատու է։ Շատ բան կախված է սցենարից և դերասանների խաղից և հենց նախատիպի ընկալումից: Բայց կան կենսագրականներ, որոնցում այդ դժվարին գործը գլուխ են բերել:

1. 127 часов / 127 Hours, 2010

ռեժ.՝ Դենի Բոյլ

1636619617 1 - 8 կենսագրական ֆիլմեր, որոնք հավանել են նաև նրանք, որոնց մասին են այդ ֆիլմերը

Ահարոն Ռալսթոնը, ում գոյատևման պատմությունը ցուցադրվում է ֆիլմում (նա հայտնվում է թակարդում, փրկվելու համար ստիպված էր անդամահատել ձեռքը), շատ գոհ էր ֆիլմից:

«Ֆիլմը փաստացիորեն այնքան ճշգրիտ է, որ մոտ է վավերագրականին»,- ասել է նա: Միայն մեկ անճշտություն կար՝ այն պահը, երբ նա վթարից առաջ հանդիպած աղջիկների հետ լողում էր գաղտնի լճում: Իրականում, նա պարզապես նրանց ցույց է տվել մագլցելու մի քանի հմտություններ:

1636619572 1v - 8 կենսագրական ֆիլմեր, որոնք հավանել են նաև նրանք, որոնց մասին են այդ ֆիլմերը

«Կարծում եմ՝ սա լավագույն ֆիլմն է, որը կարող է լինել»: Ահարոնը «նայեց ֆիլմը 8 անգամ և ամեն անգամ լաց եղավ»:

2. Вселенная Стивена Хокинга / The Theory of Everything, 2014

ռեժ.՝ Ջեյմս Մարշ

1636619567 2 - 8 կենսագրական ֆիլմեր, որոնք հավանել են նաև նրանք, որոնց մասին են այդ ֆիլմերը

Հոքինգը ֆիլմը տեսել է պրեմիերայից առաջ և հավանել է այն:

Գիտնականը տպավորված էր շատ, և ֆիլմի վերջում բուժքույրը նույնիսկ սրբել է նրա աչքերի արցունքները: Հոքինգը հավանության նամակ է գրել ռեժիսոր Ջեյմս Մարշին:

Բայց ամենամեծ գովասանքը Հոքինգի առատաձեռն նվերն էր. նա թույլ տվեց ֆիլմում օգտագործել իր համակարգչային ձայնը, որն իրականում պաշտպանված է հեղինակային իրավունքով և ոչ ոք չի կարող այդքան հեշտությամբ օգտագործել այն: Սցենարիստ Էնթոնի Մաքքարթենի խոսքով՝ իրենք մեծ գումար ու ժամանակ են ծախսել նմանատիպ ձայնը վերարտադրելու համար, սակայն դա նրանց չի հաջողվել: Բայց ի վերջո Հոքինգը նրանց տվել է նրանց բնօրինակը օգտագործելու իրավունքը:

1636619550 2a - 8 կենսագրական ֆիլմեր, որոնք հավանել են նաև նրանք, որոնց մասին են այդ ֆիլմերը

3. Волк с Уолл-стрит / The Wolf of Wall Street, 2013

ռեժ.՝ Մարտին Սկորսեզե

1636619568 3 - 8 կենսագրական ֆիլմեր, որոնք հավանել են նաև նրանք, որոնց մասին են այդ ֆիլմերը

Ջորդան Բելֆորտը բարձր է գնահատել ֆիլմը և նշել ԴիԿապրիոյի տպավորիչ խաղը: Հատկապես նրան դուր է եկել բուռն տոնախմբությունների ճշգրիտ պատկերումը:

Խոսելով Լեոնարդոյի մասին՝ Բելֆորտը խոստովանել է. «Ես ցնցված էի: Այն, թե ինչպես նա կարողացավ փոխանցել իմ էներգիան, հատկապես վաճառքի և ելույթների տեսարաններում: Նա չէր փորձում կրկնօրինակել իմ ձայնը, այլ ավելի շատ իմ ձևը, տոնը և ժեստերը»:

1636619578 3a - 8 կենսագրական ֆիլմեր, որոնք հավանել են նաև նրանք, որոնց մասին են այդ ֆիլմերը

4. Рокетмен / Rocketman, 2019

ռեժ.՝ Դեքսթեր Ֆլետչեր

1636619553 4 - 8 կենսագրական ֆիլմեր, որոնք հավանել են նաև նրանք, որոնց մասին են այդ ֆիլմերը

Էլթոն Ջոնն ակտիվորեն մասնակցել է իր մասին ֆիլմի նկարահանումներին՝ վախենալով, որ հեղինակները չեն նկատի «կարևոր դետալները»: Եվ վերջում արտիստը գոհ է մնացել արդյունքից։

«Երբ ես նայեցի Տարոնին (Էդջերթոնին, գլխավոր դերակատարին), ես տեսա ոչ թե նրան, այլ ինձ: Եվ երբ ես ձայն լսեցի, ես լսեցի ինքս ինձ, բայց դա ես չէի», – ասել է սըր Էլթոնը, ում համար կարևոր էր, որ դերասանը, ով մարմնավորում էր իրեն, իսկապես լավ երգի:

1 2

fastnews-ads-banner