Շատերն այս դերասանուհուն ասոցացնում են իտալական «Անսանձի սանձահարումը» հայտնի ֆիլմից իր հերոսուհու հետ, որում նա իր հմայքով չի զիջում հայտնի խարիզմատիկ դերասան Ադրիանո Չելենտանոյին: Այս ֆիլմը նրան իսկապես հայտնի դարձրեց, սակայն Օռնելա Մուտին ստիպված էր երկար ճանապարհ անցնել՝ ապացուցելու, որ ոչ միայն հմայիչ գեղեցկուհի է, այլ նաև տաղանդավոր դերասանուհի։ Նրա կյանքում շատ են եղել էքստրավագանտ արարքներ, բայց նրա մասին հազվադեպ են բացասական արտահայտվում։
Իտալիայում նրան անվանում են donna bambina՝ իր անմիջականության և սպոնտան լինելու համար, որն ապրել և փորձում է ապրել իր հաճույքի համար՝ միաժամանակ երջանկացնելով իր սիրելիներին ու հարազատներին:
Ներկայացնենք donna bambina-ի մասին մի քանի փաստ, որոնց մասին գուցե չգիտեք․
1. Գաղտնի նկարահանվել է «բաց» ֆոտոշարքերում

Ֆրանչեսկան (Օռնելայի իրական անունը) ընդամենը 13 տարեկան էր, երբ հոր մահից հետո ընտանիքը հայտնվեց աղքատության մեջ։ Մորն օգնելու համար նա որոշում է օգտվել իր գեղեցկությունից և գումար վաստակել։
Նկարվելով գեղարվեստի ուսումնարանում, նկարահանվելով տղամարդկանց ամսագրերի համար բաց ֆոտոշարքերում՝ միամիտ աղջիկը հույս ուներ, որ եկամտի աղբյուրը գաղտնի կմնա: Բայց ճշմարտությունն արագ բացահայտվեց. մայրը շոկի մեջ էր, իսկ դպրոցի տնօրենը պատրաստ էր նրան հեռացնել ուսումնական հաստատությունից։ Սակայն հետո մեղմեց վերաբերմունքը. բոլորը գիտեին, թե ընտանիքն ինչ աղքատության մեջ է: Սկանդալը դադարեց, չնայած Ֆրանչեսկան մորն ասաց. «Ես չեմ ամաչում իմ մարմնից, ավելի լավ է փող աշխատել, քան գողանալ»:
2. Դստերը մեծացրել է միայնակ

Իր առաջին ֆիլմերից մեկի նկարահանման հրապարակում Օռնելան սիրահարվում է գործընկերոջը և հղիանում նրանից։ Տղամարդը պահանջում է աբորտ անել, բայց դերասանուհին հրաժարվում է, նա էլ լքում է նրան ու հեռանում քաղաքից։
Հղիություն 18 տարեկանում ... Օռնելային ամոթից փրկում է երիտասարդ իտալացի դերասան Ալեսիո Օրանոն. նա ամուսնանում է նրա հետ և աղջկան պահում իր երեխայի պես: Բայց ամուսնությունը տևում է ընդամենը 6 տարի, և ամուսնալուծությունից հետո Ալեսիոն խոստովանում է, որ երեխան իրենը չէ, ինչը փոքր-ինչ ազդում է Օռնելայի հեղինակության վրա։ Դերասանուհին պաշտոնապես միայնակ մայր է դառնում։
3. Խաղացել է հակասական ֆիլմերում

Օռնելլա Մուտին և Ժերար Դեպարդիեն «Վերջին կինը» ֆիլմում, 1976թ.
Օռնելայի դերասանական կարիերայի սկզբում ռեժիսորներն ապավինում էին նրա արտաքինին։ Նա նկարահանվել է ցածր բյուջետային էրոտիկ ֆիլմերում՝ այլ սկսնակ դերասանների հետ: Օրինակ, նրա գործընկերը երիտասարդ Ժերար Դեպարդիեն էր։ Բայց նա ամենևին էլ չի ամաչել այդ դերերից և ավելի ուշ հպարտությամբ ասել է, որ առաջին իտալացի դերասանուհին է, որը մերկ նկարահանվել է՝ առանց դուբլյորի։ Հատկանշական է, որ Դեպարդիեի հետ նկարահանումներից հետո էր, որ սկսեցին նրան լուրջ վերաբերվել։ Օռնելան ապացուցեց, որ կարող է խաղալ, այլ ոչ թե պարզապես ցուցադրել իր գեղեցկությունը։
4. Բաժանվեց ամուսնուց Ադրիանո Չելենտանոյի հետ սիրավեպի ժամանակ և հիասթափություն ապրեց

Օռնելան հայտնի դարձավ հենց Չելենտանոյի հետ «Անսանձի սանձահարումը» ֆիլմում նկարահանվելուց հետո, և երկրպագուներին շատ էր հետաքրքրում, թե երկու աստղերի միջև սիրավեպ կա՞, թե՞ կրքերը մոլեգնում են միայն էկրանին: Ավելին, ֆիլմի թողարկումից անմիջապես հետո Օռնելան բաժանվեց երկրորդ ամուսնուց։
Միայն տարիներ անց Չելենտանոն խոստովանել է, որ սիրային հարաբերություններ եղել են։ Այդ ժամանակ նա պատրաստ չէր բաժանվել կնոջից և չի արել դա։ Օռնելան ամուսնալուծվել է այլ պատճառներով, բայց այնուամենայնիվ ակնկալում էր փոխադարձ քայլ Չելենտանոյից, որի համար այս հարաբերությունները, ըստ երևույթին, պարզապես արկած էին։
5.Վճարելով ամուսնու պարտքերը
Ամուսնացած լինելով պրոդյուսեր Ֆեդերիկո Ֆակինետիի հետ՝ դերասանուհին 2 երեխա է ունեցել, սակայն նրանք երջանիկ ընտանիք չեն ունեցել։ Ինչպես պարզվել է, Օռնելայի ամուսինը զբաղվել է խոշոր ֆինանսական խարդախությամբ, ունեցել է բազմաթիվ սիրուհիներ, գումարներ է վատնել խաղատներում։ Օռնելան պատրաստ չէր նման կյանքի, սակայն ամուսինը հրաժարվում էր նրանից բաժանվել։ Այդ ժամանակ դերասանուհին առաջարկում է գործարք՝ ամուսնալուծության դիմաց վճարել նրա պարտքերը։ Եվ դերասանուհին վերջապես ազատվում է նրանից:
6. Երեխաներին միշտ տղամարդկանցից վեր է դասել

Մուտին՝ դուստրերի հետ
Երրորդ անգամ դերասանուհին ամուսնացել է 1998 թվականին։ Ճիշտ է, այդ ամուսնությունը պաշտոնապես չի գրանցվել։ Ընտրյալը պլաստիկ վիրաբույժ Ստեֆանո Պիկոլլոն էր։ Նրանք միասին ապրել են 10 տարի, և այս ամբողջ ընթացքում ամուսինը չէր հաշտվում այն փաստի հետ, որ Օռնելայի երեխաները միշտ առաջին տեղում են։ Նրա և Մուտիի երեխաների միջև փոխադարձ թշնամանքը, խանդը, որ Օռնելան շատ ժամանակ է անցկացնում նրանց հետ և խորանում նրանց խնդիրների մեջ, հանգեցրին նրան, որ 2008 թվականին զույգն այնուամենայնիվ բաժանվեց:
7. Ճանաչվել է ամենագեղեցիկ երիտասարդ տատիկը՝ ըստ իտալացի լրագրողների

Դերասանուհու ավագ դուստրը հղիացել է շատ երիտասարդ հասակում՝ ինչպես մայրը, և Օռնելայի համար դժվար էր համակերպվել այդ կրկնվող պատմության հետ։ Նայկեն հրաշալի որդի է լույս աշխարհ բերում, իսկ Օռնելան վերածվում է սիրող տատիկի։ Դերասանուհին այնքան է տարվում նոր «դերով», որ լրագրողները նրան անվանում են Իտալիայի լավագույն և ամենագեղեցիկ երիտասարդ տատիկը։
«Ես չգիտեմ, թե ինչ է դասական տատիկը, բայց գիտեմ, թե ինչ է սերը: Ձեր երեխայի որդուն տեսնելը շատ անսովոր բան է. առաջին թոռան հետ ես այդքան սենտիմենտալ չէի, իսկ երկրորդին մեծ հաճույքով եմ դաստիարակում», - ասել է Օռնելա Մուտին:
8. Նա ստեղծել է զարդերի իր շարքը, որում փիլիսոփայական իմաստ է դրել
1994 թվականին Class ամսագրի միջազգային քվեարկության արդյունքներով Մուտին ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը։ 2008 թվականին, երբ նա պատրաստվում էր զբաղվել բիզնեսով, որոշում է, որ գեղեցկության և կանացիության հետ կապված բիզնեսը կլինի ամենահաջող գաղափարը։ Նա գործարկում է ոսկերչական իրերի արտադրություն՝ բավականին մատչելի գնով։


