Logo

83 տարեկանում մահացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլին

23:15 / 12.04.2024Լուրեր
null

83 տարեկանում մահացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլին: Ըստ իտալական «ANSA» լրատվական գործակալության՝ դիզայները մահացել է Ֆլորենցիայի իր տանը, որտեղ ապրում էր երկարատև հիվանդությունից հետո։

«Խոր վշտով վերջին հրաժեշտն ենք տալիս մեր հիմնադրին՝ Ռոբերտո Կավալլիին։ Ֆլորենսիայում իր համեստ ուղուց Ռոբերտոն հասավ հաջողության՝ դառնալով համաշխարհային անուն, ում սիրում ու հարգում էին բոլորը։ Բնատուր տաղանդով ու ստեղծագործականությամբ օժտված Ռոբերտոն կարծում էր, որ յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր ներսի արտիստին։ Ռոբերտո Կավալլիի ժառանգությունը կապրի նրա կրեատիվության, բնության հանդեպ սիրո և նրա ընտանիքի շնորհիվ, որոնց նա պաշտում էր», - գրել է «Roberto Cavalli» բրենդի ինստագրամյան էջում։ 

Կավալլին սերում էր արվեստագետների ընտանիքից: Նրա պապը՝ Ջուզեպե Ռոսին, «Մաքիոլի»-ի շարժման առաջատար դեմքն էր՝ Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում ցուցադրված աշխատանքներով։ Ֆլորենցիայի արվեստի ակադեմիայում սովորելուց հետո Կավալլին 1970 թվականին թողարկեց իր առաջին «Roberto Cavalli» ապրանքանիշը՝ բացելով իր առաջին հավաքածուն Փարիզի «Salon du Prêt-à-Porter» սրահում: 

1970-ականների սկզբին նա հորինեց կաշվի վրա տպագրության նորարարական գործընթացն ու բացեց իր առաջին փոքրիկ խանութը՝ «Limbo»-ն: Նա աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Սոֆիա Լորենը և Բրիջիտ Բարդոն: Կավալիի ոճը տարիներ շարունակ նախընտրել են շատ հայտնիներ՝ Քիմ Քարդաշյանից մինչև Ջենիֆեր Լոպես: 

Դիզայներն ուներ 6 երեխա. Վերջինը՝ որդին՝ Ջորջիոն, ծնվել է 2023 թվականին, երբ դիզայները 82 տարեկան էր։

fastnews-ads-banner