Հայտնի ֆրանսիացի բլոգեր Ակաբաբեն հայտարարել է պաշտամունքային դերասանուհու մահվան մասին: «Իմ բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Բրիջիտ Բարդոն մահացել է այսօր: Նրա դագաղը պատվիրվել է Սեն-Պոլ-դե-Ժարասից: Լեգենդը մահացել է՝ թողնելով անմոռանալի ժառանգություն և անջնջելի հետք ֆրանսիացիների սրտերում», - սոցիալական ցանցերում գրել է Ակաբաբեն, որի իրական անունը 27-ամյա Անիս Զիտունի է:
Բարդոն ստիպված է եղել հայտարարություն անել՝ հաստատելով, որ հիվանդանոցից վերադառնալուց հետո չի մահացել։
«Ես չգիտեմ, թե ով էր այն հիմարը, որը տարածել է իմ մահվան մասին կեղծ լուրը այսօր երեկոյան, բայց իմացեք, որ ես լավ եմ և չեմ պատրաստվում «թոշակի անցնել»», - վստահեցրել է Բրիջիթը։

Հոկտեմբերի 16-ին ֆրանսիացի դերասանուհին ծանր հիվանդության պատճառով տեղափոխվել է Տուլոնի հիվանդանոց։ Կինոաստղը վիրահատվել է։ Կլինիկայում երեք շաբաթ մնալուց հետո նա վերադարձել է Սեն Տրոպեզում գտնվող իր տուն։ «Մադամ Բարդոն այժմ հանգստանում է տանը։ Նա իրեն լավ է զգում», - Daily Mail- ին ասել է նրա ներկայացուցիչը ։
2023 թվականի հուլիսին հաղորդվեց, որ Սեն Տրոպեզում աննորմալ շոգի պատճառով արտիստի մոտ առողջական խնդիրներ են առաջացել: Շտապօգնության բժիշկները ժամանել են և թթվածին տվել նրան:
Սեպտեմբերի սկզբին 88 տարեկան հասակում մահացավ Բրիջիտ Բարդոյի նախկին ամուսինը՝ դերասան, պրոդյուսեր և նկարիչ Ժակ Շարյեն։


