Ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսը «Պինդ ընկույզ» («Die Hard», «Крепкий орешек») մարտաֆիլմի նկարահանումից 34 տարի անց այցելել է այդ ֆիլմից հայտնի «Nakatomi Plaza» հյուրանոց, Instagram-ում հայտնել է դերասանի կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը։
Տեսանյութում Ուիլիսը կանգնած է Կալիֆորնիայում գտնվող հյուրանոցի տանիքին, որն իրական կյանքում հայտնի է որպես Fox Plaza-ի շենք, որտեղ նկարահանվել է լեգենդար ֆիլմը։ Տեսանյութն ընդմիջվում է «Պինդ ընկույզ»-ի կադրերով, որտեղ Ուիլիսի կերպարը տեղաշարժվում է հյուրանոցի միջանցքներով։
Ինչպես նշում է Deadline-ը, այս արարքով նա դրժել է իր հերոս Ջոն Մաքքլեյնի խոստումը, որը ֆիլմում խոստանում է այլեւս երբեք չայցելել երկնաքեր։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուիլիսի մոտ աֆազիա են ախտորոշել, ինչի պատճառով նա ստիպված է եղել ավարտել կարիերան։


