Դերասան Չեդվիկ Բոուզմանը հետմահու առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Կերպարի լավագույն հնչյունավորում» անվանակարգում, հայտնում է The Independent-ը։
Արտիստի վերջին աշխատանքներից մեկը Marvel-ի «What If...?» («Ի՞նչ, եթե․․․») անիմացիոն սերիալն էր, որտեղ նա հնչյունավորել է Աստղային Լորդին։
Marvel Cinematic Universe-ում Բոուզմանն առաջին անգամ խաղացել է «Սև հովազի» դերը «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում։ Դրանից հետո դերասանը հայտնվել է «Սև հովազ» ֆիլմում Վականդայի թագավորի դերում և կինոստուդիայի այլ նախագծերում։
Մահացել է 2020 թվականի օգոստոսին՝ հաստ աղիքի քաղցկեղից։


