Logo

Հրապարակվել է «Վինի Թուխ. արյուն և մեղր» (18+) սարսափ ֆիլմի առաջին թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:08 / 01.09.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Վինի Թուխ. արյուն և մեղր

«Վինի Թուխ. արյուն և մեղր» (Winnie-The-Pooh: Blood and Honey) սարսափ ֆիլմի հեղինակները հրապարակել են կինոնկարի առաջին թրեյլերը։ Ֆիլմը մարդասպանների մասին է, որոնք մարդկանց որսում են Վինի Թուխի և Դնչիկի կերպարներով։ Ռեժիսոր Ռիս Ֆրեյք-Ուոթերֆիլդի խոսքով՝ ֆիլմը նկարահանվել է ընդամենը 10 օրում։ Ֆիլմում նկարահանվել են Քրեյգ Դևիդ Դաուսեթը, Քրիս Քորդելը, Էմբեր Դոյգ-Թորնը, Դենիել Սքոթը և Դենիել Ռոնալդը։ 

Սարսափ ֆիլմի թողարկման ստույգ ամսաթիվը դեռևս հայտնի չէ, բայց այն պետք է թողարկվի մինչև 2022 թվականի ավարտը։

fastnews-ads-banner