Հյու Գրանտը տանել չի կարողանում «Իրական սեր» («Love Actually») ֆիլմի այն տեսարանը, որտեղ նրա հերոսը՝ վարչապետը, պարում է The Pointer Sisters խմբի «Jump (For My Love)» երգի տակ, գրում է kinopoisk.ru-ն։
Դերասանի խոսքով՝ իր համար «տանջալի» էր նկարահանվել տեսարանում, նա ընդհանրապես չէր ուզում պարել, փորձերը նույնպես տանջալից էին։ Սա հաստատում է ֆիլմի ռեժիսոր Ռիչարդ Քերթիսը, որը հիշել է, թե ինչպես է դերասանը բազմիցս հրաժարվել այդ տեսարանում նկարահանվելուց ու ջղային է եղել այդ օրը նկարահանման հրապարակում:
«Կարծում եմ՝ նա հույս ուներ, որ ես կհիվանդանամ, և մենք ստիպված կլինեինք հրաժարվել պարելուց»,- կատակում է Քերթիսը։
Ի դեպ, վարչապետի քարտուղարուհու՝ ամենաանպատեհ պահին սենյակ մտնելու գաղափարը հենց Գրանտին է պատկանում։


