Logo

Ջեյսոն Մոմոան վթարի է ենթարկվել [լուսանկար]

Հեղինակ
Զառա Սարգսյան
11:14 / 25.07.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Կիրակի Ջեյսոն Մոմոան ավտովթարի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է nypost.com-ը, մայրուղով ընթանալիս հանդիպակաց գոտով ընթացող մոտոցիկլավարը բախվել է դերասանի մեքենայի առջևի հատվածին: Վթարի հետևանքով տղամարդը ցատկել է Մոմոայի մեքենայի դիմապակուն և ընկել։

Իրավապահների տվյալներով՝ մոտոցիկլավարը թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Ջեյսոն Մոմոան մնացել է անվնաս։

Վթարի վայրում ոստիկանությունն արձանագրություն է կազմել, սակայն մեղադրանք չի առաջադրել։

Aquaman Actor Jason Momoa Motorcycle Crash With A Head-on Collision -  Trending News

fastnews-ads-banner