Logo

«Ջոն Ուիք»-ի չորրորդ մասը կդառնա ֆրանշիզի ամենաերկար ֆիլմը

Հեղինակ
Զառա Սարգսյան
16:01 / 12.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Ջոն Ուիք

«Ջոն Ուիք 4»-ի ռեժիսոր Չադ Ստահելսկին հայտնել է, որ մարտաֆիլմի չորրորդ մասը տևելու է ավելի քան 2 ժամ 11 րոպե՝ դարձնելով այն ֆիլմաշարի ամենաերկար ֆիլմը, հայտնում է Movie Web-ը։ 

Ստահելսկու խոսքով՝ ֆիլմը գրեթե պատրաստ է և գտնվում է արտադրության վերջնական փուլում։ Մնացել է ավարտին հասցնել միայն հատուկ էֆեկտների և երաժշտության վրա աշխատանքը:

«Ջոն Ուիք»-ի չորրորդ մասի սյուժեի մանրամասները չեն բացահայտվում։ Վերջերս հայտնի դարձավ, որ երկրպագուները չպետք է ակնկալեն ֆիլմի երջանիկ ավարտ։

Պրեմիերան նախատեսված է 2023 թվականի մարտի 24-ին։
 

fastnews-ads-banner