«Ջոն Ուիք» ֆիլմերի պրիքվելը՝ «The Continental» մինի-սերիալը, կթողարկվի Peacock-ում` 2023 թվականին, ասվում է NBCUniversal-ի մամուլի հաղորդագրության մեջ:
«The Continental»-ը երեք դրվագից բաղկացած շոու է, որում իրադարձությունները տեղի են ունենում 1975 թվականին Նյու Յորքում՝ Կիանու Ռիվզի մասնակցությամբ ֆիլմերի իրադարձություններից առաջ։ Սերիալը կբացահայտի նույնանուն հյուրանոցի ստեղծման պատմությունը և ներքին խոհանոցը, որը դարձավ ամենավտանգավոր մարդասպանների ապաստարանը։
Գլխավոր հերոսներից մեկը կլինի երիտասարդ մենեջեր Ուինսթոն Սքոթը։ Փորձելով վերահսկել Continental-ը՝ նա ամբողջությամբ կխորասուզվի Նյու Յորքի հանցավոր աշխարհի մեջ:
Սերիալում երևում են նաև Այոմիդ Ադեգունը, որը մարմնավորում է երիտասարդ Հարոնին՝ դռնապանին (Լենս Ռեդիկի կերպարը), Փիթեր Գրինը, որը կրում է քեռի Չարլիի ֆեդորայի գլխարկը, և Մել Գիբսոնը, որին բաժին է հասել Քորմակի դերը։
«The Continental»-ի պրեմիերան նախատեսված է «Ջոն Ուիքի» 4-րդ մասի հետ նույն ժամանակ՝ 2023 թվականի մարտին:


