Logo

Քանյե Ուեսթն իր նոր «կնոջ» հետ այցելել է Լոս Անջելեսի ռեստորաններից մեկը

18:04 / 02.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Քանյե Ուեսթ-Բիանկա Ցենզորի

Հունվարի կեսին հայտնի դարձավ, որ Քանյե Ուեսթը գաղտնի ամուսնացել է իր նախկին աշխատակցուհի Բիանկա Ցենզորիի հետ։ Պապարացիները լուսանկարել են զույգին Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում։

Բիանկա Ցենզորին աշխատել է ռեփերի հիմնած Yeezy ընկերությունում որպես դիզայներ։

Քանյե Ուեսթ-Բիանկա Ցենզորի-2022

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը երկար ժամանակ ամուսնացած է եղել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ։ 2022 թվականի աշնանը նախկին զույգը պաշտոնապես ամուսնալուծվեց։ Ըստ TMZ-ի՝ Քարդաշյանն ամսական 200 հազար դոլար ալիմենտ կստանա երեխաների խնամքի համար։ Այս գումարը պետք է մուտքագրվի Քիմի հաշվին յուրաքանչյուր ամսվա առաջին օրը։ Նախկին ամուսինները կկիսեն համատեղ խնամակալությունը և «հավասար իրավունքներ» կունենան:

fastnews-ads-banner