Ռուսական «Ласковый май» երաժշտական խումբը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել 1980-ականներին իր ժողովրդականության շնորհիվ, հայտնում է kp.ru-ն։
Խմբի ելույթի առաջին հինգ տարիներին վաճառվել է համերգի շուրջ 47 միլիոն տոմս։ Դրա շնորհիվ էլ խումբը հայտնվել է ռեկորդների գրքում:
«Ласковый май»-ը հիմնադրվել է Օրենբուրգում, 1986 թվականին։ Մասնակիցները մանկատան սաներն էին, այդ թվում՝ Յուրի Շատունովը, որը կյանքից հեռացավ հունիսի 23-ին։
Խումբն Օրենբուրգից տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ձայնագրեց մի շարք ստեղծագործություններ։ Խումբը ոչ միայն ռեկորդային թվով ունկնդիրներ էր հավաքում ելույթներին, այլև մեծ թվով համերգներ տալիս. թիմը կարող էր մեկ ամսվա ընթացքում ելույթ ունենալ 40 վայրում:



