Logo

Մերիլին Մոնրոյի ներկայացուցիչները պաշտպանել են Անա դե Արմասին, որին քննադատում են ակցենտի համար

Հեղինակ
Զառա Սարգսյան
14:35 / 02.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ամերիկյան կինոաստղ Մերիլին Մոնրոյի պաշտոնական ներկայացուցիչը պաշտպանել է կուբական ծագումով իսպանացի դերասանուհի Անա դե Արմասին, որի առոգանությունը զայրացրել է համացանցի օգտատերերին, գրում է Variety-ն։

Դժգոհ երկրպագուներն ասում են, որ «Շիկահերը» ֆիլմում Մոնրոյին մարմնավորող Արմասի առոգանությունը չի համապատասխանում 1950-ականների կուլտային դերասանուհու առոգանությանը:

Կուբացի դերասանուհուն պաշտպանել է Marilyn Monroe Estate-ի ներկայացուցիչ Մարկ Ռոզենը։

«Մերիլին Մոնրոն Հոլիվուդի և փոփ մշակույթի բացառիկ խորհրդանիշ է: Ցանկացած դերասանուհի, որը ստանձնում է այս դերը, գիտի, որ իր վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Թրեյլերից դատելով՝ Անան հիանալի թեկնածու է, քանի որ նա փոխանցում է Մերիլինի հմայքը, մարդկայնությունը և խոցելիությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք ֆիլմն ամբողջությամբ դիտելուն»,- ասել է նա։

Ավելի վաղ The Times of London-ին տված հարցազրույցում դերասանուհին ասել էր, որ գրեթե մեկ տարի աշխատել է իր առոգանության վրա։

Ռեժիսոր Էնդրյու Դոմինիկի «Շիկահերը» կենսագրական ֆիլմը կթողարկվի Netflix սթրիմինգային հարթակում սեպտեմբերի 23-ին։ Գրող Ջոյս Քերոլ Օութսի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է 1950-1960-ական թվականների իրադարձությունների մասին։ Ըստ ստեղծողների՝ նրանք ձգտել են հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել Մոնրոյի ներքին վիճակին, ինչպես նաև կյանքի հանդեպ նրա հայացքներին։

fastnews-ads-banner