Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին կասկածում են Արգենտինայից սեքս-թրաֆիքինգ իրականացնող խմբավորման հետ կապեր ունենալու համար, հայտնում է NPR-ը։
Անցած շաբաթ Արգենտինայի իրավապահներն ավելի քան 50 խուզարկում են իրականացրել հանցավոր խմբի դեմ։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 19 հոգու, նրանց տրամադրության տակ են հայտնվել չարագործների հեռախոսազրույցներն իրենց հաճախորդների հետ։ Տեղի դատախազությունը վստահեցրել է, որ ձայնագրություններից մեկում հստակ լսելի է Պլասիդո Դոմինգոյի ձայնը։
Ըստ իրավապահների՝ օպերային երգիչը խոսել է Մենդի անունով մի աղջկա հետ և նրա հետ հանդիպում կազմակերպել։ Նա պատմել է ընկերների հետ ընթրիքը վերջացնելու և կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու իր ծրագրերի մասին։ Մեկ այլ ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է Մենդին խոսում խմբի ենթադրյալ առաջնորդ Խուան Պերկովիչի հետ՝ նշելով, որ իրեն հաջողվել է հանդիպում կազմակերպել հայտնի իսպանացի տենորի հետ։


